«Սոցիալական արդարությունը սկսվում է քեզանից» դասընթաց

17-02-2014

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն «Սոցիալական հզորացում և կրթություն» ծրագրի շրջանակներում անց է կացնում «Սոցիալական արդարությունը սկսվում է քեզանից» դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են` արդարությունը և յուրաքանչյուրի դերն արդարության հասնելու գործում:

Դասընթացը անվճար է, որը ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում: Մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ծրագրի տարեկան միջոցառմանը` ամառային ճամբարին:

Ուշադրություն

Դասընթացը տեղի կունենա ս.թ. մարտի 11-ին և 12-ին ժամը  15:30-ին: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, որի էլեկտրոնային տարբերակը կարող եք բեռնել այստեղ: Դիմելու վերջնաժամկետն է մարտի 9-ը:

Հարցերի դեպքում զանգահարել 060-377277 կամ գրել [email protected] էլ. հասցեին: