«Շրջահայաց լուսաբանում»` լրագրողների աշխատանքային հանդիպում

02-12-2015

Հարգելի լրագրողներ,

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ը սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը:

Հանդիպման նպատակն է լրագրողների հետ քննարկել, թե ինչպես են այսօր ԼԳԲՏ անձանց և սեռականության հետ առնչվող հարցերը բարձրաձայնվում և ներկայացվում ԶԼՄ-ներում, ինչ թերություններ, խոչընդոտներ և/կամ առաջընթացներ կան այդ ոլորտներում և ինչպես բարելավել դրանք:

Աշխատանքային հանդիպումը նախատեսված է լրատվամիջոցների աշխատակիցների և ներկայացուցիչների, ինչպես նաև անկախ լրագրողների համար:

Աշխատանքային հանդիպումը տեղի կունենա Երևանից դուրս դեկտեմբերի 18-20-ը (մեկնումը նախատեսված է դեկտեմբերի 18-ին ժամը 19:30): «Շրջահայաց լուսաբանում» աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը մինչև ս.թ դեկտեմբերի 11և ուղարկել [email protected] էլ. հասցեին: Հանդիպման վայրը, թեմաները և ժամանակացույցը կուղարկվեն ընտրված մասնակիցներին:

Հանդիպման մասնակիցները վեց ամսվա ընթացքում` մինչև 2016թ. հունիսի 20-ը, տրված վարժանքների թեմաների շրջանակներում պետք է լրագրողական նյութ (տեքստ, վիդեո, ռադիո, ֆոտո և այլն) պատրաստեն և հրապարակեն:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները: Մանրամասների համար կարող եք զանգահարել 060 37 72 77 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլ. հասցեին (կոնտակտային անձ` Հովհաննես):