Տրանսգենդեր անձի բողոքի հիման վրա վարույթ է հարուցվել հիվանդանոցի դեմ
01-03-2016
Տրանսգենդեր անձին վատ վերաբերմունք ցուցաբերելու համար առողջապահության նախարարությունը վարչական վարույթ է հարուցել ««Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի» դեմ:
Տրանսգենդեր անձը վերը նշված բուժհաստատություն էր դիմել փետրվարի 16-ին, քանի որ դրա նախորդ օրը 3 անհայտ անձինք հարձակվել ու ծեծել էին նրան ու ևս 4 հոգու:
Ըստ տուժողի, հիվանդանոցի բուժանձնակազմը ծաղրուծանակի է ենթարկել նրան: Բժիշկներից մեկն առաջարկել է արյունը հետազոտել` ասելով. «Արի, եթե շեղում կա ուղղենք»:
ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունից հայտնել են նաև, որ փետրվարի 25-29-ը նշված հիվանդանոցում պետք է զննում իրականացրած լինեն: