Երիտասարդների կարողությունների զարգացման ծրագիր
ԲՀՀ-Հայաստան կազմակերպությունը իր Երիտասարդական նախաձեռնությունների շրջանակներում սկսում է նոր գաղափարի իրականացում, որը նպատակ ունի աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման և կարողությունների զարգացման հարցում` ընձեռելով աշխատանքային պրակտիկա անցկացնելու հնարավորություն Հիմնադրամի գործընկեր հասարակական կազմակերպություններից որևէ մեկում: Նախաձեռնությանը մասնակցող կազմակերպությունները գործունեություն են իրականացնում մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային իրազեկման և բազմակարծության ապահովման, կանանց հիմնախնդիրների, խտրականության և ընտանեկան բռնության դեմ պայքարի, և այլ ոլորտներում:
Նախաձեռնության նպատակն է աջակցել երիտասարդներին առավել արդյունավետ իրականացնել իրենց հասարակական գործունեությունը, աշխատանքային փորձ ձեռք բերել իրենց հետաքրքրող ոլորտում և նախընտրած կազմակերպությունում, ինչպես նաև օժանդակել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցերում: Նախատեսվում է, որ մեկ ամսվա աշխատանքային պրակտիկայի ընթացքում երիտասարդներն ընդգրկված կլինեն կազմակերպության բովանդակային աշխատանքներում և կմասնակցեն նոր ծրագրերի մշակման և իրականացման մեջ:
Մրցույթում հաղթած մասնակցիներին Հիմնադրամը կտրամադրի կրթաթոշակ, որը կփոխհատուցի աշխատանքային պրակտիկայի հետ կպաված ծախսերը երկու շաբաթ կամ մեկ ամիս` ներառյալ բնակարանի վարձակալություն (եթե կա նման անհրաժեշտություն), տրանսպորտային ծախսեր, օրապահիկ և այլն:
Ո՞վ կարող է մասնակցել
Ծրագրին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդներ, որոնք կընտրվեն մրցութային կարգով՝ հիմք ընդունելով իրենց ներկայացրած դիմում-հայտերը: Հայտերն ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվելու այն փաստին թե արդյո՞ք մասնակիցները հստակ պատկերացում ունեն թե ի՞նչ են ակնկալում իրենց մասնակցությունից և ինչպե՞ս են հետագայում օգտագործելու ստացված գիտելիքները և փորձը:
Ինչպե՞ս դիմել
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել դիմում – հայտ հետևյալ ձևաչափով՝
- Անձնական տվյալներ՝ Անուն, Ազգանուն, տարիք, քաղաք, մարզ, կոնտակտային տվյալներ (հեռ., էլ. հասցե)
- Կրթություն / մասնագիտություն (եթե առկա է)
- Աշխատանքային և/կամ կամավորական փորձ (եթե այդպիսին կա) (ոչ ավել քան 100 բառ)
- Հետաքրքրության շրջանակ (օր.՝ տնտեսագիտություն, մարդու իրավունքներ, բնապահպանություն, արվեստ և մշակույթ, կոռուպցիա, հանրային առողջապահություն, լրագրություն և այլն)
- Ի՞նչ սպասումներ ունեք այս ծրագրին մասնակցելուց (ոչ ավել քան 300 բառ)
- Նշեք այն կազմակերպության անունը, որտեղ ցանկանում եք վերապատրաստում անցնել: Նշեք թե ի՞նչով է պայմանավորված Ձեր ընտրությունը և ի՞նչ գիտելիքներ կամ փորձ եք ակնկալում ստանալ (կազմակերպությունների ցանկը կարող եք գտնել հայտարարության վերջում) (ոչ ավել քան 300 բառ)
- Խնդրում ենք նշել թե ի՞նչպես եք պատրաստվում կիրառել ստացած փորձը և գիտելիքները ապագայում (ոչ ավել քան 200 բառ)
- Խնդրում ենք նշել վերապատրաստման ցանկալի ժամկետները և տևողությունը (երկու շաբաթ կամ մեկ ամիս սկսած ս.թ. հուլիսի 15-ից)
- Բյուջե (խնդրում ենք տրամադրել Ձեր կողմից հաշվարկված բյուջե ոչ ավել քան 400,000 ՀՀ դրամի սահմաններում), բյուջեն պետք է ներառի հետևյալ տողերը՝ բնակարանի վարձակալություն (եթե Ձեր ընտրած կազմակերպությունը գտնվում է այլ քաղաքում կամ մարզում), տրանսպորտային ծախսեր, օրապահիկ:
Մրցույթի վերջնական արդյունքները նախատեսվում է հայտարարել մինչև ս.թ. հունիսի 30-ը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 4-ը, դիմում-հայտը և կից փաստաթղթերը /ռեզյումե/ պետք է ուղարկել էլ. տարբերակով հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ԲՀՀ-Հայաստանի Երիտասարդական նախաձեռնությունների համակարգող` Լաուրա Գևորգյանին հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 53-38-62; 53-67-58 կամ գրել` [email protected]:
Ծրագրին մասնակցող կազմակերպությունների ցանկ
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Վանաձոր, Լոռի www.hcav.am
- Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Երևան www.armhels.com
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն, Երևան www.transparency.am
- Իրազեկ քաղաքացիների միավորում, Երևան www.uicarmenia.org
- Մեդիա կենտրոն, Երևան www.media-center.am
- «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ, Երևան www.pinkarmenia.org
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ, Մարտունի, Գեղարքունիք www.mwccngo.am
- «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ, Գյումրի, Շիրակ
- Գորիսի մամուլի ակումբ, Գորիս, Սյունիք www.gorispress.am
- «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ, Արմավիր www.armavirdc.org
- Իրավունքի զարգացման կենտրոն ՀԿ, Երևան www.healthrights.am
- Նոր Սերունդ ՀԿ, Երևան, Գորիս, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի www.ngngo.net
- Հանուն հավասար իրավունքների ՀԿ, Երևան