Սոցիալական գովազդների նկարահանման հայտադիմումների մրցույթ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն (Փինք Արմենիա) հայտարարում է 3 տեսահոլովակների (սոցիալական գովազդ) նկարահանման մրցույթ, որոնց գլխավոր թեման պետք է լինեն այն խնդրահարույց հարցերը, որոնց բախվում են ԼԳԲՏԻ մարդիկ Հայաստանում, և որոնք կնպաստեն հասարակութունում ԼԳԲՏ անձանց մասին վերաբերմունքի դրական փոփոխմանը:
Նպատակ`
Սոցիալական գովազդի արտադրություն, որը կնպաստի ԼԳԲՏԻ համայնքի նկատմամբ վերաբերմունքի դրական փոփոխությանը և կբարձրացնի ԼԳԲՏԻ հարցերի շուրջ տեղեկացվածության մակարդակը: Տևողությունը պետք է լինի 15-ից 30 վայրկյան։
Առաջարկությունները պետք է ներկայացվեն նախնական որոշակի ձևաչափով և ներառեն հետևյալը`
– Յուրաքանչյուր սոցիալական գովազդի հակիրճ նկարագրություն (կես էջ/ մինչև 300 բառ)
– Տեխնիկական մանրամասներ /մեթոդաբանություն
– Ժամանակացույց (նկարահանման ժամկետը և վերջնական արդյունքի ցուցադրումը չպետք է գերազանցի 1 ամիսը)
– Մանրամասն բյուջեն (ներկայացվում է առանձին excel ֆայլով)
– Դիմողի մասին տեղեկություն, ծրագրի աշխատանքային խմբի անդամների ինքնակենսագրականները․
Թեմաներ`
Յուրաքնաչյուր դիմող պետք է ներկայացնի առնվազն 1, առավելագույնը 3 տեսահոլովակ։ Տեսահոլովակների թեմաները կարող են ընտրվել ստորև նշվածներից։
1․ Հոմո/բի/տրանսոֆոբ ատելության խոսքեր, խտրականություն ԼԳԲՏԻ անձանց հանդեպ և ատելության հիմքով հանցագործություններ։
Հոմո/բի/տրանսոֆոբ ատելության հիմքով հանցագործությունների մակարդակը և խտրականությունը ԼԳԲՏԻ անձանց հանդեպ հայաստանյան հասրակությունում ծայրահեղ բարձր է, ինչը համայնքի անդամների կյանքը դնում է մշտական վտանգի և սպառնալիքների տակ` խոչընդոտելով նրանց վայելելու առօրյա կյանքը։ Ի տարբերություն ֆիզիկական բռնության, հանրային դեմքերի մեծ մասը (քաղաքական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն) չեն ընդունում, որ ատելության խոսքը լուրջ խնդիր է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ատելության կոչերը ուղղակիորեն նպաստում են ԼԳԲՏԻ անձանց մարգինալացմանը և բռնության տարածմանը։
2․ ԼԳԲՏԻ անձանց տեսանելիության ցածր մակարդակը հասրակությունում։
Հասարակության մեծ մասը չի ընդունում, որ իր շրջապատում կան գեյեր և լեսբիների, ինչը բարդացնում է, որ վերոնշյալ խումբն ազատ ապրի իր ինքնությամբ։ Նայիր շուրջդ։ Մարդիկ, որոնց դու սիրում ես և մարդիկ, որոնք գտնվում են քո շուրջը կարող են լինել ԼԳԲՏԻ մարդկանցից։ Բոլոր հասարակությունները բազմազան են և այդ բազմազանությունը պետք է զարգանա և խրախուսվի։ Բազմազանությունը հարստություն է։
3․ Տրանս անձանց խնդիրները։
Ավանդական և պահպանողական հասարակություններում հաճախ «գենդերը» մեկանբանվում է սխալ։ Հասարակությունում սովոր են մտածել, որ մարդիկ ծնվում են կամ տղա կամ աղջիկ, սակայն միշտ չէ այդպես։ Որոշ մարդիկ չեն կարողանում ընդունել իրենց կենսաբանական սեռը և գենդերը, ինչը հանգեցնում է բացասական վերաբերմունքի հասրակության կողմից իր գենդերը չընդունող մարդու հանդեպ։
———————————-
Առաջակությունները/բովանդակությունները կգնահատվեն հետևյալ պահանջների հիման վրա․ բովանդակությունը և առաջ քաշված թեմայի համապատսխանությունը, ստեղծագործական մոտեցումը և այլն։
Թեկնածուներին խորհուրդ է տրվում ներկայացնել սեփական առաջարկությունները վերը նշված թեմաներից` նվազագույնը մեկի, առավելագույնը երեքի համար։ Կախված առաջարկության բովանդակությունից` ընտրությունը կարող է տարբեր դիմողներից գաղափարներ ներառել, որը ենթադրում է որ բոլոր երեք տեսահոլովակները կարող են ունենալ տարբեր հեղինակներ։
Յուրաքանչյուր սոցիալական գովազդի նկարահանման համար պահանջվող գումարը չպետք է գերազանցի 500,000 ՀՀ դրամը (ներառյալ հարկերը)։
Հայտերը պետք է ներկայացված լինեն կամ անգլերեն կամ հայերեն։ Հայերեն ներկայացված առաջարկությունները պետք է ներառեն անգլերեն համառոտ նկարագրություն։
Առաջարկությունները, որոնք չեն բավարարի վերը նշված պահանջներին կամ կլինեն վերջնաժակետից հետո, չեն դիտարկվի։
Դիմումների վերջնաժամկետն է ապրիլի 17-ը, երկուշաբթի։ Խնդրում ենք ուղարկել ձեր հայտերը [email protected] էլ․ հասցեին` կրկնoրինակն ուղարկելով [email protected]
Սոցիալական գովազդների արտադրությունը և տարածումը իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ, Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի կողմից համակարգվող` «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում և Վրաստանում», ծրագրի շրջանակներում։ Թեմաների հետ կապված գաղափարների համար կարող եք ուսումնասիրել վերոնշյալ ծրագրի շրջանակներում իրականցված երկու հետազոտությունները՝ Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումնասիրություն, որն իրականցրել է Փինք Արմենիան, և Հայաստանում ԼԳԲՏԻ անհատների և մարդու իրավունքների իրավիճակի ուսումնասիրություն՝ իրականցված Հասարկություն առանց բռնության ՀԿ-ի կողմից։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արմեն Աղաջանովին՝ զանգահարելով +374 60 377277 հեռախոսահամարին կամ գրելով՝ [email protected]: