Դատապարտում ենք Օռլանդոյի անմեղ զոհերի նկատմամբ ատելությունը
Ֆլորիդայի Օրլանդո քաղաքում զինված տղամարդը հունիսի 12-ին ներխուժել է ԼԳԲՏ անձանց «Պուլս» գիշերային ակումբ, սպանել 50 մարդու և վիրավորել 53-ին:
Մենք` ՀՀ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչներս, համախոհներս, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս և պարզապես ՀՀ քաղաքացիներս, դատապարտում ենք ակումբի վրա իրականացրած ատելության հիմքով հարձակումը, ինչպես նաև մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և ընկերներին։
Մենք դատապարտում ենք ատելության խոսքը, որն այս օրերին ահագնանում է համացանցում` ի պաշտպանություն ահաբեկչի։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին հարգել անմեղ զոհերին, այլ ոչ թե պաշտպանել ահաբեկչությունն ու ահաբեկչական գործողությունները։
Հունիսի 13-ին, երեկոյան 20։30-ին ԱՄՆ դեսպանատան դիմաց իրականացվեց մոմավառություն՝ ի հիշատակ բոլոր անմեղ զոհերի։