Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը

09-10-2015

Հոկտեմբերի 1-ին Հանրապետության հրապարակում Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան նշեց «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը»:

Միջոցառման մասնակիցներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին ընտանեկան բռնության հետևանքով մահացած կանանց:Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին ընտանեկան բռնության զոհերին պատկանող իրեր, Կոալիցիայի ներկայացուցիչները կառավարության շենքի դիմաց իրենց բողոքն արտահայտեցին` կառավարությունից պահանջելով ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք: Միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:

«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը» նշվում է 2010թ. սկսած: Օրվա խորհուրդն է` ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ և ամուր ընտանիքներ կերտելու համար: