Խաղաղության միջազգային օր

20-09-2014

6th pass_FINAL to USEԱրդեն 30 տարի է անցել ինչ ընդունվել է «Մարդկանց խաղաղության իրավունքի» մասին հռչակագիրը: 1981թ. նոյեմբերի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 36/37 բանաձևով որոշվեց, որ Խաղաղության օրը անց է կացվելու ամեն տարի` որպես ոչ բռնության և հրարդադարի օր: Օրը նվիրված է բոլոր ազգերի և ժողովուրդների մեջ և միջև խաղաղության գաղափարները ամրապնդելուն: Ավելի ուշ` 1999թ. հոկտեմբերի 6-ին, ստորագրվեց «Խաղաղության մշակույթի գործողությունների ծրագիրը և հռչակագիրը»:

Այս բոլոր հռչակագրերում եղած ձևակերպումները պնդում են, որ առանց պատերազմների կյանքը հիմնական միջազգային նախապայման է հանդիսանում նյութական բարեկեցության, երկրների զարգացման և առաջընթացի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների լիարժեք իրականացման, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված դրույթների իրացման համար:

Խաղաղությունը ոչ միայն հակամարտության բացակայությունն է, այն նաև պահանջում է դրական, դինամիկ մասնակցային գործընթաց, ուր խրախուսվում է երկխոսությունը և հակամարտությունները լուծվում են փոխընբռնման և համագործակցության ոգով:

Մարդկությունը պետք է վերացնի խտրականթյան ու անհանդուրժաղականութան բոլոր տեսակները` ներառյալ ռասայական, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնական, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագմումից, գույքային, հաշմանդամության, ծնունդի կամ այլ կարգավիճակներից կախված` նվազեցնելու բռնությունների և հակամարտությունների հարատևությունն ու տարածումը աշխարհի տարբեր մասերում:

Կառավարությունները, միջազգային կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը իրենց գործողություններում պետք է առաջնորդվեն խաղաղության մշակույթի խրախուսման և ամրապնդման դրույթներից ելնելով:

Խաղաղության մշակույթը արժեքների, վերաբերմունքի, ավանդույթների և վարքագծի ձևերի համակարգ է ու կյանքի ուղի` հիմնված կյանքի նկատմամբ հարգանքի վրա, բռնության վերացում և կրթության միջոցով ոչ բռնության փորձառնություն և դրա խրախուսում, երկխոսություն և համագործակցություն, լիարժեք հարգանք պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության սկզբունքների նկատմամբ:

Խաղաղության մշակույթը պահանջում է նաև.

  • Հակամարտությունների խաղաղ կարգավորման պարտավորություն,
  • Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների հարգանք և խրախուսում,
  • Հարգանք բոլորի խոսքի ազատության իրավունքի նկատմամբ և խրախուսում,
  • Ազատության, արդարության, ժողովրդավարության, հանդուրժողականության, համերաշխության, համագործակցության, բազմակարծության, մշակութային բազմազանության սկզբունքների պահպանում, երկխոսություն և փոխըմբռնում հասարակության բոլոր մակարդակներում և ազգերի միջև:

Այս տարվա խաղաղության միջազգային օրվա թեման է «Մարդկանց խաղաղության իրավունքը»` նշելու Գլխավոր ասամբլեայի համանուն հռչակագրի ընդունման 30 ամյակը:

Մեր օրերում հակամարտությունները բազում մարդկանց բռնի մահվան պատճառ են հադիսանում: Հետևաբար խաղաղության մշակույթի խրախուսումն ու ամրապնդումը կարևոր է մեր տարածաշրջանում ապրող ազգերի համար: