«Սեռականություն». Փինքի տեղեկատվական նոր գրքույկը

15-04-2016

Փինքը հրապարակել է հայալեզու տեղեկատվական նոր գրքույկ սեռականության մասին:

Այս գրքույկը ստեղծվել է, որպեսզի քեզ տրամադրի տեղեկություններ քո սեփական մարմնի ու անհատականության կարևոր մի մասի` քո սեռականության մասին: Այստեղ ներառված է հիմնարար տեղեկատվություն սեռականության կարևոր բաղադրիչների մասին: Այս գրքույկը տրամադրում է մարդկանց գիտելիք այն մասին, թե ինչպիսին ես դու, ինչպիսին են քեզ շրջապատող մարդիկ և ինչպիսին կարող է լինել անհատը` սեռականության տեսակետից: Այն քեզ հնարավորություն կտա նախ և առաջ բացահայտել ինքդ քեզ` որպես սեռային և սեռական, իսկ հետո` որպես սոցիալական էակ:

Սեռականությունը, այդ թվում` սեռական վարքագիծը, մարդու անհատականության կարևոր մասն է, և կարևոր է մեր մարմնի մասին հիմնարար գիտելիք ունենալը. «Ծանիր զքեզ» (ճանաչիր ինքդ քեզ), ճանաչիր սեփական մարմինդ: Ինչո՞ւ պետք է ամաչենք մեր մարմնից, բոլորիս կյանք պարգևող օրգաններից, չխոսենք դրանց մասին, չիմանանք դրական և բացասական, օգտակար և վնասակար երևույթների ու փաստերի մասին:

Եկե´ք խոսենք այն թեմաներից, որոնց մասին հաճախ լռում ենք, քանի որ լռությունը հանգեցնում է մի շարք բացասական հետևանքների` գիտելիքի պակաս, գենդերային անհավասարություն, սխալ վերաբերմունք ու վարքագիծ սեփական մարմնի ու այլոց նկատմամբ, ինչպես նաև սեփական մարմնի նկատմամբ բնական անվերահսկելիության հետևանքով առաջացող ինքնավստահության պակաս: Գիտելիքը զորություն է:

Հրապարակման հեղինակներն են Թամար Շիրինյանը, Սևակ Կիրակոսյանը և Լիլիթ Ավետիսյանը, խմբագրական անձնակազմը` Մարինե Մարգարյանը, Լուսինե Սաղումյանը, Նիկոլայ Հովհաննիսյանը և Նվարդ Մարգարյանը: