Տղամարդիկ համբուրվում են` զորակացելու Օռլանդոյի սպանդից տուժածներին և DIY բարին. Heavy Shepherd-ի երգը

20-06-2016
10389090_446875002188111_5666261973866523520_n
Նկարը` Heavy Shepherd-ի Ֆեյսբուքի էջից

Լոս Անջելեսում հիմնված հայկական Heavy Shepherd (բառ.` ծանր Հովիվ) խումբը ԱՄՆ Օռլանդո քաղաքի Պուլս գեյ ակումբում հունիսի 12-ին տեղի ունեցած սպանդից զոհվածներին և 2012թ. Երևանում պայթեցված DIY բարին նվիրված երգ է թողարկել:

Երգի նկարագրությունում ասված է.

«Ի զորակցություն Օռլանդո քաղաքի գեյ-ակումբի վրա հարձակման արդյունքում զոհվածների և տուժածների ընտանիքների, ինչպես նաև ընդդեմ 4 տարի առաջ Երևանում ազգայնականների կողմից DIY բարի պայթեցումը խրախուսող Հայաստանի իշխանական պրոպագանդայի»:

Զարգացում կոչվող երգի տեսահոլովակում երկու տղամարդ համբուրվում են Հայաստանի դրոշի և զինանշանի ֆոնին: