ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության հիմքով հանցագործություններ Հայաստանում
Ատելության ու անհանդուրժողականության շարժառիթով պայմանավորված հանցագործություններն ու այլ իրավախախտումները ամենօրյա իրողություններ են հայաստանյան հասարակությունում։
ՓԻՆՔ Արմենիան վերջին տարիների ընթացքում գրանցել է բազմաթիվ բողոքներ անձանց իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության շարժառիթով պայմանավորված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ։ Մինչդեռ հայտնի է, որ ատելությամբ պայմանավորված հանցագործությունները վտանգավոր են ոչ միայն քաղաքացիների իրավահավասարության խախտմամբ և տուժողի վրա ունեցած ազդեցությամբ, այլև տուժողի ներկայացրած համայնքի վրա ունեցած ազդեցությամբ և պետության անվտանգության խնդիրներով:
Վերջինս, իր հերթին, ոչ միայն խաթարում է ամբողջ հասարակության գործառնումը, այլ նաև հարցականի տակ է դնում հասարակության զարգացման ժողովրդավարական հեռանկարը և մարդու իրավունքների սկզբունքները։
Նպատակ ունենալով բացահայտելու ԼԳԲՏ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունների ընդհանուր պատկերը և բարձրացնելու ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, հասարակության ավելի լայն շերտերի իրազեկվածությունը ԼԳԲՏ անձանց դեմ իրականացվող ատելությամբ պայմանավորված բռնությունների դեպքերի, դրանց դրսևորումների և առանձնահատկությունների, ինչպես նաև իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմների հասանելիության կարևորության վերաբերյալ, Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ-ն նախաձեռնել է սույն հրապարակումը։
Այս զեկույցը ուղերձ է առ այն, թե ինչ հանցավոր հետևանքներ կարող է ունենալ խտրականությունը և անհանդուրժողականությունը հասարակության անդամների և պետության անվտանգության վրա։
Հուսով ենք, որ սույն հրապարակումը կդառնա Հայաստանում ԼԳԲՏ անձանց հանդեպ կատարվող ատելության հիմքով բռնությունների և հանցագործությունների կանխարգելման և պատշաճ քննություն և պատասխանատվություն սահմանելու հիմնաքարերից և ուղեցույցներից մեկը։
Բեռնել զեկույցն այստեղ: