Խոսում են համախոհները․ Հովհաննես Մադոյան` բժիշկ, իրավաբան

20-05-2018

Ես կուզեի ներկայանալ տվյալ կերպ՝ Հովհաննես, պարզապես երջանիկ մարդ: Իմ երջանկության պայմաններից մեկը նա ա, որ ես հոմոֆոբ չեմ:

Էս վերջերս ինքս ինձ համար մշակել եմ մի մոտեցում, դա երջանկության կոնցեպտն ա՝ որ բոլորը, ցանկացած մարդ ուզում ա երջանիկ լինել: Իմ երջանկությունը հաճախ խափանվում ա նրանով, որ տեսնում եմ կողքիններս երջանիկ չեն:

Մենք մեր հասարակությունում ունենք մարդիկ, ինչքան էլ փոքր տոկոս լինի, որոնց չենք թողնում պարզապես երջանիկ լինել։ Ասում ենք՝ իրանք թող իրանց կողմնորոշումը ունենան, բայց իմ աչքս չտեսնի: Բայց ինչի՞ պիտի չտեսնի: Եթե հետերոսեքսուալ զույգը կարող են հանդիպել, սրճարան գնան, ծաղիկներ նվիրեն, համբուրվեն, իրար ձեռք բռնեն, այսինքն, էն արտաքին ատրիբուտները իրանց մտերմության ցույց տան, ինչի՞ չի կարա նույնասեռական զույգը դա ցույց տա։ Դա էլ ա էդ զույգի երջանիկ զգալու բաղադրիչներից մեկը:

Ես ունեմ երեք երեխա. մինչև դա ինձ ասում էին՝ կարո՞ղ ա դու էլ ես գեյ: Առաջին երեխայից հետո էդ հարցը վերացավ։ Մեր հասարակությունը ունի մի քանի թագավորական հարցեր։ Առաջին հարցը՝ բա որ էրեխեդ համբուրվելուց գեյ զույգ տեսնի, ո՞նց ես բացատրելու: Սեռական կյանքի հետ կապված ամեն ինչ երեխաներիս փորձում եմ բացատրել սիրո տեսակետից: Այսինքն, մարդիկ սիրում են իրար, սերը մարդուց անկախ ա։ Մարդիկ սիրում են իրար, համբուրվում են:

Եվ երկրորդ հարցը՝ կուզե՞ս տղեդ գեյ ըլնի: Էդ մարդկանց անիմաստ ա բացատրել, որ սեռական կողմնորոշումը դա ոչ մեկիս ուզելով չի: Անիմաստ ա, որովհետև իրանց հարց տալու իմաստը նա ա, որ իրանք քո վերաբերմունքը գնահատեն։ Դրա համար ես ասում եմ, որ ինձ միևնույնն ա: Չեմ ուզի, որովհետև էս հասարակությունում իմ էրեխուն հալածելու են, եթե իրա սեռական կողմնորոշումը տարբերվի, բայց դա միակ պատճառն ա:

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: