Խոսում են համախոհները․ Քնարիկ Թադևոսյան

18-05-2018

Տարիներ առաջ մի հատ վիդեո էի նայում, որտեղ ինչ-որ ԼԳԲՏ անձինք երթ էին անում: Ու մի խումբ տղերք խոչընդոտեցին էդ երթը: Երգեր էին երգում ազգային, պարեր էին պարում: Շատ էի ուրախացել էդ փաստից, ասում էի՝ ինչ լավ ա, որ հայ տղերքը կարում են տենց իրանց ազգայինը պահեն։

Մի ընկեր ունեմ, ամենամոտ ընկերս ա, ում հետ արդեն 8 տարի ընկերություն եմ անում: Ասեց, որ ինքը ԼԳԲՏ անձ ա: Ինձ համար շատ շոկային էր էդ, ու ես էդ շոկային պահից սկսեցի շատ բարձր խնդալ: Խնդում էի, խնդում էի, ու չէի նայում իրա դեմքին: Ֆռացի, իրա դեմքին նայեցի, հասկացա, որ անիմաստ էր խնդալս էդ պահին:

Հիշեցի, որ ինքը պատմություններ էր իրա անձնականից ինձ պատմում, բայց երբեք ինչ-որ նկար ցույց չէր տալիս կամ անուն չէր ասում, ես իրական չէի տեսնում էդ մարդկանց:

Էդ ժամանակ նոր իմ մոտ հարց առաջացավ, թե լավ, ինչի՞, որ ես իրա ամենամոտ ընկերն էի, չէի տեսել էդ մարդկանց: Այսինքն, ես պատմություն եմ լսել, որի իրական կողմը մի քիչ այլ ա: Ամենամեծ բանը որ զգացի էդ էն էր, որ ես դավաճան եմ: Ինչի համար եմ ես դավաճա՞ն, որովհետև ես իրան մենակ եմ թողել, ես չեմ կարացել էնքան բաց լինեմ իրա համար, որ ինքը ամբողջովին պատմի էդ պատմությունն ինձ:

Հետո որոշեցի էդ վիդեոն էլի նայեմ, որով շատ ուրախացել էի ժամանակին: Նայում էի, նայում էի, ու շատ տխուր էր: Ավանդույթ, հայ աղջիկ, հայ տղա, հայ գեն, հայոց հարց, չգիտեմ էլ ինչ, էնքան խնդալու էր, էնքան անիմաստ բառեր էին դրանք, որ ոչ մի տեղ չէին տանում: Ի՞նչ էր նշանակում էդ: Ո՛չ մի բան, ոչ մի արժեք չունեցող բան էր:

Ու էդ ժամանակ հասկացա, որ ամենակարևոր բանը էս կյանքում էդ մարդն ա, ով գուցե ինչ-որ մեկի ընկերն ա:

Սույն նյութը պատրաստվել է «Համախոհները գործողության մեջ» ծրագրի շրջանակներում` Սի-Օ-Սի Նիդերլանդների և ԻԼԳԱ Եվրոպայի ֆինանսական աջակցությամբ: