Կհրապարակվի Փինքի տարեկան զեկույցը

07-05-2020

 

Ինչպես գիտեք՝ Փինքը յուրաքանչյուր տարի հրապարակում է Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ զեկույց, որում ներկայացվում են ընթացիկ տարում ԼԳԲՏ անձանց նկատմամբ սեռական կողմնորոշման և/կամ գենդերային ինքնության հիմքով խտրականությամբ զուգորդված իրավախախտումների դեպքերը: Զեկույցում ներառվում են նաև ԼԳԲՏ համայնքի իրավունքներին, կյանքին վերաբերող օրենսդրական նախագծերի, այլ հանրային օրակարգերի շուրջ ծավալված քննարկումների մշտադիտարկման արդյունքները:

Նախորդ զեկույցներին կարող եք ծանոթանալ մեր կայքի «Հրատարակումներ» բաժնում։

ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների իրավիճակի մասին 2019թ. զեկույցը կհրապարակվի 2020թ. մայիսի 15-ին՝ Հոմոֆոբիայի, բիֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ:

2019թ-ի ընթացքում տարբեր առիթներով փորձ է արվել շահարկել ԼԳԲՏ անձանց հետ կապված հարցերը՝ կառավարությանը հրահրելով դիրքորոշում արտահայտել և իրավական կարգավուրումներ ներդնել՝ սահմանափակելու համար ԼԳԲՏ անձանց և իրավապաշտպանների գործունեությունը։ ԼԳԲՏ անձանց շահերի պաշտպանությամբ ուղղակիորեն չզբաղվող անձանց և կազմակերպությունների գործունեությունը կապվել է նույնասեռականության «քարոզչության» հետ, նրանց հասցեին հնչել են մեղադրանքներ «այլասերվածություն քարոզելու» վերաբերյալ։ Մասնավորապես, խոչընդոտվել է նրանց գործունեությունը, հնչել են հանրային վիրավորանքներ, սպառնալիքներ: