This is my archive
Իլգա Եվրոպան հրապարակեց նոր Ծիածան քարտեզը Մայիսի 15-ին Իլգա Եվրոպայի կողմից հրապարակված Ծիածան քարտեզը, որը դասակարգում է 49 եվրոպական երկրները ԼԳԲՏԻ մարդու իրավունքների ասպարեզում ունեցած օրենսդրական զարգացումների վերաբերյալ, ցույց է տալիս, որ մի կողմից Եվրոպայում ավտորիտար առաջնորդները շարունակում են օգտագործել ԼԳԲՏԻ անձանց հարցերը որպես քավության նոխազ՝ բաժանելով հասարակության անդամներին… Read More
Film Mosaic x2024 Փինքը Կոպենհագենի ճարտարապետական փառատոնի հետ համատեղ ապրիլի 9-ին Երևանում ցուցադրեց կազմակերպության տրամադրած կրթաթոշակի շրջանակներում պատրաստված 5 կարճամետրաժ ֆիլմերը, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկել ֆիլմերը հեղինակների հետ։ Դրան հաջորդող շաբաթը ցուցադրություն կազմակերպվեց նաև Թբիլիսիում։ Ավելի քան 80 մասնակիցների թվում հրավիրված էին նաև մեր գործընկերները Դանիայից և Վրաստանից։… Read More
Իլգա Եվրոպան հրապարակեց տարեկան զեկույցը Փետրվարի 29-ին կազմակերպությունը հրապարակել է 2023 թ․-ին Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԼԳԲՏ անձանց իրավիճակն ամփոփող տարեկան զեկույց, որը ներառում է տեղեկատվություն շուրջ 54 երկրների վերաբերյալ։ Դիտարկված երկրներից 48-ում 2023թ-ի ընթացքում արձանագրվել է ատելության հիմքով հանցագործություն` պայմանավորված տուժողների սեռական կողմնորոշմամբ և գենդերային ինքնությամբ։ Զեկույցում հատված… Read More
Մենք ուրախ ենք տեղեկացնել Փինքի բոլորովին նոր կայքի գործարկման մասին: Բացահայտեք թարմ, նորարարական և հարմար կայքը, որն այժմ ավելի դյուրին է օգտագործել, քան երբևէ: Ուսումնասիրեք մեր ռեսուրսները, տեղեկացեք նորություններին և իմացեք ավելին մեր աշխատանքի մասին: Մենք հավատարիմ ենք մեր համայնքի համար անխափան աշխատանքներն ապահովելուն, և այս վեբկայքի բարելավումը միայն ձեզ… Read More
Մեկնարկել է Փինքի նոր ռազմավարական պլանավորումը Փինքը սկսել է նոր ռազմավարական փաստաթղթի ձևավորման գործընթացը։ Դեռ անցած տարվա երկրորդ կեսին կազմակերպության աշխատակիցները՝ Խորհրդի հետ միասին, սկսեցին պլանավորման գործընթացը։ Միևնույն ժամանակ սկսվել է հայաստանաբնակ ԼԳԲՏ+ անձանց կարիքների գնահատման գործընթացը։ Կազմակերպության աշխատակիցները տարին սկսեցին 2021-2023 թթ․ ռազմավարական պլանի գնահատումով, որի հիման վրա էլ… Read More
ԼԲՏ+ կանանց և նույնասեռ զույգերի շրջանում բռնության դեպքերն ու դրանց միտումները Հայաստանում «ԼԲՏ+ կանանց և նույնասեռ զուգընկերների շրջանում բռնության դեպքերն ու դրանց միտումները Հայաստանում» հետազոտության ներկայացումը և դրա քննարկումը տեղի ունեցավ 2023թ․ դեկտեմբերի 13-ին։ Միջոցառումը իրականացվեց «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համատեղ ջանքերով՝ ՄԱԿ-ի կանանց աջակցման… Read More
«Տոկունության ձայներ» ցուցահանդես Փինքը Կանանց հիմնադրամի աջակցությամբ կազմակերպել էր Քվիր ցուցահանդես Երևանում՝ «Տոկունության ձայներ» խորագրով։ Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներն արտացոլում էին կանանց, քվիր և ինտերսեքս անձանց ապրումները, մտորումները, ինքնաարտահայտումը արվեստի միջոցով։ Ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին՝ որպես Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի մեկնարկ։ Ամենամյա Ծիածան Ֆորում․… Read More
Միավորված հանուն բազմազանության Բրյուսելում անցկացվեց «Միավորված հանուն բազմազանության» եռօրյա համաժողովը՝ կենտրոնանալով հակա-ԼԳԲՏՔ+ և հակադեմոկրատական շարժումների դեմ պայքարի վրա: Այն ներառում էր հետազոտությունների, հաղորդակցության, օրենսդրության և ֆինանսների վերաբերյալ քննարկումներ, որտեղ Փինքի նախագահ Կարինե Աղաջանյանը` որպես հիմնական բանախոս, շեշտեց միասնության, ճկունության և համագործակցության մասին: Մասնակիցների թվում էին փորձագետներ և տարբեր ոլորտների ներկայացուցիչներ:… Read More
Սեպտեմբերը կրկին դարձավ ծանր ամիս հայաստանյան հասարակության համար, հերթական անգամ ադրբեջանական ագրեսիայից տուժեցին հազարավոր հայրենակիցներ, սպանվեցին և վիրավորվեցին իրենց ընտանիքներն ու բնակավայրերը պաշտպանելու համար։ Երկար ձգվող հումանիտար աղետը Արցախի բնակչության համար հասավ այն ծայրահեղ կետին, որ նրանք բռնի կերպով հեռացվեցին իրենց բնակավայրերից և մնացին անօթևան, և այժմ ակտիվիստները, հասարակական կազմակերպություններն… Read More