Archive

This is my archive

Հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2023 թ. տարեկան հաղորդումը

Հրապարակվել է 2023 թ․ ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը: Հատկանշական է այն փաստը, որ ՄԻՊ գրասենյակի գործունեության ողջ ընթացքում առաջին անգամ ԼԳԲՏ անձանց իրավունքները ներկայացվել է առանձին գլխում՝ «Իրավահավասարության և խտրականության արգելքին առնչվող առանձին խնդիրներ» բաժնի ներքո։ Բաժնում ներկայացված… Read More

Օգնող մասնագետները ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի մասին. մաս 2

Բռնությունը անձի կամքին հակառակ կատարվող հոգեբանական, ֆիզիկական, սեռական, տնտեսական բնույթ կրող գործողություն է, որն ուղղված է բռնության ենթարկվող անձին ֆիզիկական և/կամ հոգեկան տառապանք, վնաս պատճառելուն: Որպես այդպիսին՝ բռնության նպատակն է դիմացինին ենթարկեցնել սեփական պահանջներին` գործադրելով ուժ, ստիպողականություն, իշխանություն կամ սպառնալիք: Այն կարող է արտահայտվել մարդկային ցանկացած հարաբերությունում՝ քույր-եղբայր, ամուսիններ, զուգընկերներ,… Read More

Օգնող մասնագետները՝ ԼԳԲՏ+ անձանց հետ աշխատանքի մասին

ԼԳԲՏ+ անձինք շարունակում են մնալ Հայաստանում հասարակության ամենախոցելի շերտը։ ԼԳԲՏ+ անձանց հետ աջակցող աշխատանքը  կարևոր է․ հատկապես այն աշխատանքը, որը տարվում է օգնող մասնագետների՝  հոգեբանների, իրավաբանների, փաստաբանների և սոցիալական աշխատողների կողմից։ Այդ աջակցության առաջնահերթությունը  կարևոր է, որպեսզի հնարավոր լինի ԼԳԲՏ+ անձանց ներգրավել հասարակության մեջ և ապահովել  հավասար իրավունքներն ու հնարավորությունները… Read More

Սոցիալական աշխատողների ընկալումները ՍԿԳԻ մասին և նրանց վերաբերմունքը ԼԳԲՏ+ անհատների հանդեպ

Հայաստանյան և միջազգային համատեքստը (համառոտագիր) Սեռականության, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ կապված հիմնահարցերը ժամանակի ընթացքում ավելի շատ են սկսել հայտնվել հետազոտողների ուշադրության կենտրոնում տարբեր երկրներում։ Էնթոնի Գիդենսը, Մերի Մաքինթոշը, Էլիզաբեթ Վիլսոնը և այլոք դեռևս 1970-ականներից սկսած ձևավորել են բրիտանացի սոցիոլոգների շրջանում սեռականության թեմաներն ուսումնասիրելու ավանդույթ։ 1974 թվականին, օրինակ, Բրիտանական… Read More

Ընտանեկան բռնության գործով աննախադեպ որոշում 

2023 թ․ հունվարի 23-ին ոստիկանություն էր ահազանգել «Փինք» իրավապաշտպան ՀԿ-ի սոցիալական աշխատողը՝ հայտնելով, որ կազմակերպություն դիմած շահառուի հայրը մեկ ամիս է ինչ անմարդկային պայմաններում փակի տակ է պահում և բռնությունների է ենթարկում նրան՝ վերջինիս սեռական կողմնորոշման պատճառով։ Դեպքի առիթով՝ հարուցվել էր քրեական վարույթ, սակայն Արարատի մարզի դատախազության դատախազը որոշում էր… Read More

Մտահոգիչ տվյալներ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԼԳԲՏ անձանց իրավիճակի վերաբերյալ

Իլգա Եվրոպա միջազգային կազմակերպությունը ահազանգում է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԼԳԲՏ անձանց իրավունքների մտահոգիչ իրավիճակի մասին։ Հատկապես մտահոգիչ է քաղաքական գործիչների կողմից տարածվող ատելության խոսքը, որով օրակարգ է բերվել անչափահասների նկատմամբ ԼԳԲՏ հարցերի վերաբերող տեղեկատվության տարածման ազդեցությունը, ինչը գնահատվում է որպես ռիսկ երեխաների պաշտպանության ապահովման համար։ Փետրվարի 29-ին կազմակերպությունը հրապարակել… Read More

Ի՞նչ հարցերով են դիմել մեզ ԼԳԲՏ+ անձինք վերջին ժամանակաշրջանում 

Հայաստանում ԼԳԲՏ+1 համայնքը բախվում է բազմաթիվ մարտահրավերների՝ պայմանավորված հասարակական նորմերով և իրավական սահմանափակումներով: Այնուամենայնիվ, աջակցության ծառայություններ առաջարկող կազմակերպությունները կենսական դեր են խաղում այս խնդիրների լուծման գործում: Այստեղ ամփոփում ենք Փինք ՀԿ դիմած այցելուների հիմնահարցերը վերջին վեց ամիսների ընթացքում (2023 թ․ օգոստոսից 2024 թ․ հունվար) և տրամադրվող աջակցությունը՝ կենտրոնանալով մասնագիտական ծառայությունների… Read More

ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է Սալման Մուկաևին փախստական կարգավիճակ և ապաստան տալ

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանն աննախադեպ վճիռ է կայացրել։ SK-SOS-ի ջանքերի և Փինքի իրավաբանական աջակցության շնորհիվ 29.01.2023թ-ին Վարչական դատարանը բավարարեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, ազգությամբ չեչեն Սալման Մուկաևի հայցն ընդդեմ Միգրացիոն ծառայության, որը մերժել էր անձին ապաստան տրամադրել։ Դատարանի վճռի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունը պարտավորվում է Սալման Մուկաևին ճանաչել փախստական և տրամադրել ապաստան՝… Read More

Վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել էր եռօրյա վերապատրաստում հոգեկան առողջության ոլորտում մասնագիտացող ուսանողների համար։ Վերապատրաստման նպատակն էր բարձրացնել ապագա մասնագետների տեղեկացվածությունը և զգայունութունը սեռականությանն առնչվող թեմաների վերաբերյալ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները խորքային ուսումնասիրեցին սեռական կողմնորոշման, գենդերային ինքնության հարցերը և հոգեկան առողջության այն յուրահատուկ խնդիրները, որոնց բախվում են ԼԳԲՏ+ անձինք։ Համալիր մոտեցումն ուղղված… Read More