Օգնության փաթեթների ձեռքբերման մրցույթ
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է օգնության փաթեթներ տրամադրող ընկերություն, որը կապահովի կազմակերպությանը փաթեթներով, որոնք ներառում են չփչացող ու երկար պահպանման ժամկետ ունեցող սննդամթերք, հիգիենայի պարագաներ և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ՝ շահառուների համար օգնության տրամադրելու նպատակով։
Մրցույթին կարող են մասնակցել անհատ ձեռնարկատերեր և ընկերություններ։
Մատուցվող ծառայության փաթեթը պետք է ներառի 80 չափահաս անձանց համար՝
- Փաթեթի ձեռքբերում և փաթեթավորում մեկական փաթեթներով,
- Առաքում կազմակերպության գրասենյակ։
Ծառայությունը պետք է մատուցվի 2024թ․-ի մայիսից-օգոստոս ընկած ժամանակահատվածում։
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ․ ապրիլի 10-ը ուղարկել՝ գնային առաջարկը և ծառայությունների փաթեթի նկարագրությունը [email protected] հասցեով։
Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․
- Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
- Համապտասխան ծառայություններ մատուցելու փորձը,
- Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ։
Այլ պահանջներ
- Մասնակցելով այս մրցույթին՝ թեկնածուները հստակորեն ընդունում են, որ գործելու են Փինքի վերահսկողության ներքո,
- Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան,
- Պահանջվող ստանդարտներին առաջարկների չհամապատասխանելու դեպքում Փինքն իրավունք է վերապահում չեղարկել մրցույթը։