Հյուրանոցային ծառայության մրցույթ
07-02-2025
Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է հյուրանոցային համալիր ծառայություններ տրամադրողի, որը կապահովի կազմակերպության աշխատանքային հանդիպումը 2025 թվականի հունիսի 28-ից 30-ն ընկած հատվածում (2 գիշեր, 3 օր)։
Մատուցվող ծառայության փաթեթը պետք է ներառի 25 չափահաս անձանց համար ՝
- Գիշերակաց՝ 2 օրվա համար, ամեն սենյակը նվազագույնը 2 անձի համար առանձին մահճակալներով։
- Սննդի ապահովում 25 անձի համար (նախաճաշ`2 անգամ, ճաշ` 3 անգամ, ընթրիք` 2 անգամ)
- Սուրճի ընդմիջում 25 անձի համար, օրը երկու անգամ
- Հանդիպումների սրահ՝ մինչև 25 հոգու համար, որտեղ կլինեն պրոյեկտոր, էկրան, գրիչներ, նոթատետրեր, ջուր։
Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ մարտի 5-ը ուղարկել՝ գնային առաջարկը և ծառայությունների փաթեթի նկարագրությունը [email protected] հասցեով։ Խնդրում ենք գնային առաջարկը ներկայացնել կից ներկայացվող ձևափափով։
Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․
- Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին,
- Համապատասխան ծառայություններ մատուցելու փորձը,
- Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ։
Կազմակերպության համար կարևոր են ծառայություն մատուցողների հակախտրական մոտեցումները։
Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։