Կազմակերպության ծրագրային և ֆինանսական հաշվետվության պատրաստման ծառայության մրցույթ 

03-10-2024

Կազմակերպության ծրագրային եվ ֆինանսական հաշվետվության պատրաստման ծառայության մրցույթ 

Կազմակերպություն՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ 

Ծառայության տեսակը` Կազմակերպության գործունեության ծրագրային և ֆինանսական հաշվետվության պատրաստում 

Ծառայության տրամադրման ժամկետը՝ ըստ կողմերի պայմանավորվածության (պայմանագրային) 

Ծառայության տրամադրման վայրը՝ Երևան, Հայաստան 

Պահանջվող որակավորումները և հմտությունները` 

  • Բարձրագույն կրթություն մարդու իրավունքների կամ այլ հարակից ոլորտներում 
  • Հասարակական կազմակերպություններում վճարովի կամ կամավոր աշխատանքի փորձառություն 
  • Զեկույցներ, հաշվետվություններ պատրաստելու փորձառություն 
  • Հայերեն և անգլերեն լեզուների բանավոր և գրավոր գերազանց տիրապետում 

Դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: 

Ծառայության հիմնական նկարագիրը 

  • Կազմակերպության գործունեության ուսումնասիրում 
  • Կազմակերպության ծրագրային և ֆինանսական հաշվետվության պատրաստում (հայերեն) 

Դիմելու կարգը և վերջնաժամկետը 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) ` հայերեն կամ անգլերեն լեզուներով և նշված ծառայության գնառաջարկը [email protected] էլ․ հասցեին մինչև 2024 թ․-ի հոկտեմբերի 10-ը ներառյալ։  

Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «Հաշվետվության պատրաստում»: