Հյուրանոցային ծառայության մրցույթ (հուլիս)

30-06-2025

Փինք իրավապաշտպան ՀԿ-ն փնտրում է հյուրանոցային համալիր ծառայություններ տրամադրողի, որը կապահովի կազմակերպության  աշխատանքային հանդիպումը 2025 թվականի հուլիսի 28-31-ն ընկած հատվածում (3 գիշեր, 4 օր)։  

Մատուցվող ծառայության փաթեթը պետք է ներառի 20  չափահաս անձանց համար ՝ 

  • Գիշերակաց՝ 3 օրվա համար, ամեն սենյակը նվազագույնը 2 անձի համար։ 
  • Սննդի ապահովում 20 անձի համար (նախաճաշ`3 անգամ, ճաշ` 4 անգամ, ընթրիք` 3  անգամ) 
  • Առաջին երկու օրվա համար սուրճի ընդմիջում 20 անձի համար օրը երկու անգամ 
  • Առաջին երկու օրվա համար հանդիպումների սրահ՝ մինչև 20 հոգու համար, որտեղ կլինեն պրոյեկտոր, էկրան, գրիչներ, նոթատետրեր, ջուր։ 

Առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է մինչև 2025 թ․ հուլիսի 14-ը ուղարկել՝ գնային առաջարկը և ծառայությունների փաթեթի նկարագրությունը [email protected] հասցեով։ Խնդրում ենք գնային առաջարկը ներկայացնել կից ներկայացվող ձևափափով։ 

Ընտրությունը կկատարվի հետևյալ չափանիշներով․ 

  • Ներկայացվող գնառաջարկը համապատասխանում է պահանջվող առաջադրանքին, 
  • Համապատասխան ծառայություններ մատուցելու փորձը, 
  • Ֆինանսական լավագույն և ծախսարդյունավետ գնառաջարկ։ 

Կազմակերպության համար կարևոր են ծառայություն մատուցողների հակախտրական մոտեցումները։  

Հաղթող մասնակցի հետ պայմանագիրը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությանը համապատասխան։