Աշխարհի բոլոր նորությունները մեկ ամրոցում

27-09-2013

Ֆրոնթ Լայն պաշտպաններ. Դուբլինյան հարթակ 2013 

Front LineՀոկտեմբերի 9-ին, չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի հատուկ զեկուցող պարոն Մաինա Կիային և Իռլանդիայի Արտաքին գործերի նախարար պարոն Էմոն Ջիլմորը կբացեն Դուբլինյան 7-րդ հարթակը Դուբլին ամրոցում:

Դուբլինյան հարթակը աշխարհում մարդու իրավունքների պաշտպանների ամենամեծ հավաքներից մեկն է: Այս տարի ներկա են լինելու մոտ 130 իրավապաշտպաններ ավելի քան 85 երկրներից, որոնցից յուրաքանչյուրը վտանգված է իր` մյուսների իրավունքները պաշտպանելու խաղաղ աշխատանքի պատճառով: Միջազգային լուրերի ցուցակում յուրաքանչյուր խնդիր ներկայացվելու է Դուբլինյան հարթակում և յուրաքանչյուր մասնակից կունենա հնարավորություն պատմելու իր խիզախության պատմությունը:

Իրավապաշտպանները զոհեր չեն. նրանք վտանգում են իրենց կյանքը` մյուսների իրավունքները պաշտպանելու համար: 130 մասնակիցների թվում կան մարդու իրավունքների պաշտպաններ Եգիպտոսից, Պաղեստինից և Բահրեինից, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպաններ Ռուսաստանից և դեմոկրատական շարժումներ Զիմբաբվեից և Հնդկաստանից: Եթե ցանկանում եք տեղեկատվություն ստանալ Դուբլինյան հարթակի վերաբերյալ, կարող եք գտնել այն այստեղ:

Դուբլինյան 6-րդ հարթակը անցկացվել է 2011 թվականին, որին հրավիրված էր Մամիկոն Հովսեփյանը ՓԻՆՔ Արմենիայից` որպես ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպան: Այս տարի Ֆրոնթ Լայն պաշտպաններ կազմակերպությունը հրավիրել է Կանանց ռեսուրսային կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար Լարա Ահարոնյանին` որպես կանանց իրավունքների պաշտպան Հայաստանում, ում խաղաղ աշխատանքը ենթարկվում է հարձակումների, և նրա կազմակերպությունը հանդիպում է դժվարությունների ու սպառնալիքների ծայրահեղական խմբերի կողմից:

Ֆրոնթ Լայն պաշտպանները Իռլանդիայում գտնվող միջազգային կազմակերպություն է և նրանց գործունեությունն Իռլանդիայում հաջողված է: Այն ստեղծվել է 11 տարի առաջ Մերի Լոուլորի կողմից: Այն ունի միջազգային հեղինակություն, որպեսզի հնարավորություն ունենա արագ և արդյունավետ արձագանքել ճգնաժամերին: Ֆրոնթ Լայն պաշտպաններ կազմակերպությունը առաջիններից է թվային անվտանգության զարգացման մեջ, ինչը և կլինի այս տարվա Դուբլինյան հարթակի թեմաներից մեկը:

Միացեք Ֆրոնթ Լայն պաշտպաններին և հետևեք միջոցառմանը Facebook-ում` www.facebook.com/FrontLineDefenders և Twitter-ում` @FrontLineHRD: