21-րդ դարում մարդիկ չպետք է մահանան ՁԻԱՀ-ից

27-05-2014

ribbonkeyՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի մոմավառությունն այս տարի իրականացվեց մայիսի 18-ին՝ ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության և հետազոտության խումբի, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և մի շարք այլ տեղական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:

Միջոցառման ընթացքում իրականացվեց մոմավառություն և «քվիլթ» (քառակուսի կտորներից կարված ծածկոց, որի յուրաքանչյուր կտորը խորհրդանշում է ՁԻԱՀ-ից մահացած մի մարդու կյանքը): Ինչպես նաև անցորդները, համադրելով փոքրիկ կարմիր ժապավեններ, ստեղծեցին մեծը` ի նշան ՄԻԱՎ-ի հակազդման գործընթացին և խարանի ու խտրականության դեմ պայքարին միանալուն: Անցորդները նաև ստացան ՙկարմիր ժապավեն՚ կախազարդ, որը համարվում է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանշան:

Միջոցառմանը նկարները կարող եք տեսնել այստեղ:

ՙՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակին նվիրված միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը կապված է այդ մահերի հետ։ Այդ մահերը անհեթեթ են, որովհետև գոյություն ունի ՄԻԱՎ վարակի բուժման եղանակ, որը հնարավորություն է տալիս ապրել գրեթե այնքան, որքան մարդը կապրեր առանց ՄԻԱՎ-ի՚: – Հովհաննես Մադոյանը, ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովման և հետազոտության խմբի համակարգող

Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1730 դեպք: Այս թիվն աճի միտում ունի. դեպքերից 238-ը գրանցվել է 2013թ.-ի ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են հետերոսեքսուալ ճանապարհը (61%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (30%): ՄԻԱՎ-ով վարակվածների մոտ 54%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:

Համաճարակի սկզբից գրանցվել է մահվան 369 դեպք: Մահացածների թվում կան 65 կին և 7 երեխա: ACM2014

[:]