Հյուման Ռայթս Վոտչ-ի 2015թ-ի համաշխարհային զեկույց. Հայաստան
Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության կողմից հրատարակված 2015թ-ի Համաշխարհային տարեկան զեկույցը, որը թվով 25-րդն է, ամփոփում է ողջ աշխարհում մարդու իրավունքների իրադրությունը: Զեկույցում ներառված են ավելի քան 90 երկրներում և տարածաշրջաններում մարդու իրավունքներին առնչվող հիմնական խնդիրները: Սույն զեկույցը լայնամասշտաբ հետաքննական աշխատանք է, որն իրականացվել է Հյուման Ռայթս Վոտչ կազմակերպության աշխատակիցների կողմից 2014թ-ի ընթացքում` տվյալ երկրների մարդու իրավունքների ակտիվիստների հետ սերտ համագործակցությամբ:
Համաձայն այս զեկույցի` Հայաստանում մարդու իրավունքների իրադրությունը գրեթե անփոփոխ է մնացել 2014թ-ի ընթացքում: Իշխանությունները շարունակել են միջամտել խաղաղ ցույցերին: Կալանավայրերում խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը դեռևս խնդրահարույց է երկրի համար, դրանց քննությունը մնում է անարդյունավետ նույնիսկ այն դեպքերում, երբ դրանք բաց են լինում: Լրագրողները շարունակում են ենթարկվել ճնշումների և բռնության: Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով բռնությունները և խտրականությունը լրջագույն հիմնախնդիրներ են: Կառավարությունը պետք է վերացնի բոլոր անհարկի սահմանափակումները խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար` զավազրկող դեղերը առավել մատչելի դարձնելու համար:
Փոքրամասնությունների իրավունքներ
Հայաստանի ԼԳԲՏ ակտիվիստները հայտնում են, որ ԼԳԲՏ անձինք շարունակում են ենթարկվել խտրականության, ոտնձգության և ֆիզիկական բռնության: ԼԳԲՏ անձանց հանդեպ ատելության խոսքերը, որոնց տարածողները նաև պաշտոնյաներն են, լրջագույն խնդիր է դեռևս համարվում:
Իրավունք թերթը հրապարակել է բազմաթիվ հոդվածներ` կոչ անելով զգուշանալ, բացառել հանրային կյանքից և իրենց ընտանիքներից ԼԳԲՏ անձանց և այն կազմակերպություններին, որոնք պաշտպանում են այդ խմբի անձանց իրավունքները: Մայիսի 17-ին հրապարակված հոդվածում ներառված էր 60 անձանցից բաղկացած «սև ցուցակ»` ներառելով տվյալ անձանց սոցիալական ցանցերի հիպերհղումները: Մի խումբ մարդիկ խնդրել էին հերքել տվյալ հոդվածում հրապարկաված տեղեկատվությունը, սակայն թերթը մերժել էր նրանց: 16 հոգի, մերժումից հետո, հայց են ներկայացրել դատարան` պատվի և արժանապատվությանը հասցված վնասի պահանջով, սակայն դատարանը մերժել է նրանց հայցը հոկտեմբերին:
Կարդացեք ամբողջական զեկույցն անգլերենով: