Պրոֆեսոր Պոլ Վոն Բլումը այցելել է Փինք Արմենիա

29-03-2016

PaulՄարտի 25-ին Փինք Արմենիան հյուրընկալել էր UCLA համալսարանի աֆրոամերիկյան և հաղորդակցության ուսումնասիրությունների դասախոս, երկար տարիների քաղաքացիական ակտիվիստ պրոֆեսոր Պոլ Վոն Բլումին:

Բլումը Հայաստան էր ժամանել քաղաքացիական իրավունքների և սոցիալական արդարության շարժումների վերաբերյալ իր հետազոտությունը և վիզուալ աշխատանքները մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպոթյուններում ներկայացնելու համար:

Պրոֆեսոր Բլումը համասարանում և այլ լսարանների առջև պարբերաբար անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց իրավունքներին, ինչն ավելի հետաքրքրական էր դարձրել նրա այցը Փինքում:

Նրա այցը կազմակերպել էր Փինքի կամավոր և UCLA համասարանի հաղորդակցության բաժնի շրջանավարտ Գայլ Խանդիկյանը:

Պրոֆեսոր Բլումը Փինքի գործունեության, Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավիճակի մասին զրուցել է աշխատակազմի և կամավորների հետ:

Նա նաև մեծ սիրով համաձայնել է խոսել Փինքի «Քվիր զրույցներ» ամենշաբաթյա միջոցառմանը` քննարկելով ակտիվիստական իր գործունեությունը` ԼԳԲՏԻ մարդկանց իրավահավասարությանը հասնելու գործում:

Փինք Արմենիան շնորհակալություն է հայտնում Պրոֆեսոր Վոն Բլումին այցելության և աջակցման համար: