Հավասարություն և խտրականություն. դասընթաց լրագրողների համար
27-10-2016
«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան կազմակերպում է «Հավասարություն և խտրականություն» թեմայով դասընթաց լրագրողների համար: Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին ժամը 10:30-ին «Հոդված 3 ակումբ»-ում: Դասընթացը կվարեն փաստաբաններ՝ Ռոբերտ Ռևազյանը, Անահիտ Չիլինգարյանը:
Հետաքրքրված անձինք կարող են գրանցվել այստեղ, նաև կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091502791 հեռախոսահամարով և հաստատել մասնակցությունը:
Դասընթացն անցկացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Խտրականության դեմ պայքարի ոլորտում օրենսդրության արդյունավետ կիրարկման մեխանիզմների զարգացում» ծրագրի շրջանակներում: