Փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթ
Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպությունը Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի հետ համատեղ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԼԳԲՏԻ անձանց համերաշխության ցանց Հայաստանում և Վրաստանում» (2015-2017) ծրագրի շրջանակներում հայտարարում է փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթ: Ծրագրին կարող են դիմել բոլորը, սակայն նախապատվությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնց ներկայացուցիչները մասնակցել են վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախկինում իրականացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացման դասընթացներին: Ներկայացված յուրաքանչյուր ծրագրային հայտ ցանկալի է՝ ունենա միայն մեկ, հստակ ձևակերապված ակնկալվող արդյունք:
Ներակայացված հայտերը պետք է հիմնված լինեն Հայաստանում ԼԳԲՏԻ անհատների և մարդու իրավունքների իրավիճակի, ինչպես նաև Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի ուսումներության մեջ տեղ գտած առաջարկությունների վրա:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն 2017թ. հունվարին, իսկ ծրագրերի մեկնարկը նախատեսված է 2017թ. փետրվարին: Ծրագրի առավելագույն տևողությունը հինգ ամիսը է: Յուրաքանչյուր ծրագրի ընդհանուր բյուջեն չի կարող գերազանցել 5.000-6.000 եվրոն: Նախապատվությունը կտրվի համագործակցային նախաձեռնություններ խթանող, ծրագրերի մարզային ուղղվածությամբ և մարզային ցանցերի ստեղծմանն ուղղված նախաձեռնություններ պարունակող ծրագրային հայտերին:
Առաջարկները կգնահատվեն ըստ գործողությունների պլանի իրագործելիության, կարիքների գնահատման և խնդիրների խորքային վերլուծության, ծախսերի արդյունավետության, ծրագրի նկարագրության ճշգրտության և հստակության, ինչպես նաև կազմակերպության զարգացման տեսլականին համապատասխանելիության չափանիշների հիման վրա:
Ծրագրային առաջարկները ներկայացնելու համար անհրաժեշտ է լրացնել կից դիմում-հայտը և տրամադրել ծրագրի մանրամասն նկարագրությունը՝ ներառյալ ընդհանուր և կոնկրետ նպատակները, արդյունքները և գործողությունները, ծրագրի բյուջեի բացվածքը (ներկայացնել առանձին Excel ֆայլով՝ Եվրոարտարժույթով), տեղեկատվություն կազմակերպության վերաբերյալ, ինչպես նաև ծրագրի աշխատանքային խմբի անդամների ինքնակենսագրականները (CV): Դիմումերը կարող են ներկայացվել հայերեն կամ անգլերեն: Հայրերեն ներկացացնելու դեպքում պարտադիր է կցել ծրագրի համառոտ նկարագիրը անգլերեն:
Վերոնշյալ չափանիշներին չհամապատասխանող կամ վերջնաժամկետից հետո ներկայացված ծրագրային առաջարկների ծրագրային-հայտերը չեն ուսումնասիրվի:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է ս.թ.-ի դեկտեմբերի 26-ը:
Ծրագրային հայտերը խնդրում ենք ուղարկել [email protected] էլ. փոստի հասցեով` կրկնoրինակն ուղարկելով [email protected]
Հարցերի դեպքում կարող եք դիմել Արմեն Աղաջանովին՝ զանգահարելով +374 60 377 277 հեռախոսահամարին: