«Ուրախ եմ, որ կիսում ենք նույն արժեքները». պարի խմբից հեռացված նույնասեռականը` Հրանուշ Հակոբյանին
Նույնասեռական լինելու համար պարի խմբից հեռացված ամերիկահայ Գայլ Խանդիկյանը պատասխանել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, որը Առավոտին տված հարցազրույցում ասել էր` Հայաստանում ոչ ոքի իրավունքները չպետք է ոտնահարվեն:
«Շատ ուրախ եմ, որ ես և տիկին Հակոբյանը մարդու իրավունքների պաշտպանության և հավասարության հարցում նույն արժեքներն ենք կիսում:
Հայերը բոլոր մարդկանց պես տարբեր են: Մեր դեպքում` մեր մեծ և աշխարհով մեկ տարածված սփյուռքը, մեր բազմազանությունը յուրահուկ է դարձնում, և մեր բազմազանությունն է մեզ գեղեցկացնում և ուժ տալիս այսօր:
Հայաստանը պետք է լինի այն վայրը, որտեղ բոլոր հայերը կարող են այցելել ու եթե ընտրում են մնալ, պետք է ապրեն պաշտպանված ու իրենց արժանապատվությունը չստորադասվի մյուսներինից:
Ցավոք, ինչպես շատ երկրներում, Հայաստանում ևս ԼԳԲՏ քաղաքացիների մարդու իրավունքները հավասարապես չի դիտարկվում: Այս փաստը կարող են հաստատել Հայաստանում ԼԳԲՏ մարդու իրավունքների ոլորտում աշխատող ցանկացած կազմակերպություն: ԼԳԲՏ մարդիկ անձամբ կարող են հաստատել: Կառավարության պարտականությունն է ապահովել բոլոր քաղաքացիների իրավունքները, անկախ նրանց սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից և արտահայտումից: Հայաստանի կառավարությունը ձախողում է այդ գործը:
Ես շարունակում եմ ապրել և աշխատել Հայաստանում, որտեղ օրեցօր ավելի շատ զգում, որ տանն եմ, չնայած այն դժվարություններին, որ ԼԳԲՏ մարդիկ ունենում այստեղ:
Ես ակնկալում եմ կիսել ապագան այս գեղեցիկ երկրի հետ, որն իմ հայրենիքն է: Ես շարունակում եմ հայկական ազգային պարեր սովորել, ինչի համար շնորհակալ եմ նոր պարուսույցիս իր սիրալիրության համար:
Հուսով եմ, որ սփյուռքի նախարարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ու կաշխատի համապատասխան կառավարական մարմինների հետ, որպեսզի ապահովվի Հայաստան բոլոր այցելողների և հայրենադարձների մարդու իրավունքների պաշտպանությունը»: