«Լսիր ինձ»-ը ցուցադրվեց Բըրքլիի համալսարանում

10-03-2017

Մարտի 9-ին Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանում ցուցադրվել է Հայաստանի ԼԳԲՏ մարդկանց մասին պատմող «Լսիր ինձ: չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը:

Ֆիլմի ցուցադրությունը կազմակերպել էր Բըրքլիի Համալսարանի Հայ ուսանողական միությունը:

Ցուցադրությունից հետո ուղիղ կապով հանդիսատեսին է միացել Փինք Արմենիայի ծրագրերի համակարգող Գայլ Խանդիկյանը պատասխանելու ներկաների հարցերին: