Անհապաղ դադարեցնել ԼԳԲՏԻ մարդկանց դեմ խտրականությունը. ՄԱԿ-ի կոչը` պետություններին

11-11-2015

UN_logoՄիավորված ազգերի կազմակերպությունը պետություններին հորդորել է քայլեր ձեռնարկել ԼԳԲՏԻ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր, ինտերսեքս) մարդկանց դեմ բռնություններն ու խտրականությունը անհապաղ դադարեցնելու համար:

ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ բռնությունից, խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից պաշտպանելու համար ՄԱԿ-ը պետություններին 4 առարարկ է ներկայացրել.

  1. Հետաքննել ԼԳԲՏԻ մեծահասկների, դեռահասների և երեխաների նկատմամբ խոշտանգումների ու վատ վերաբերմունքի դեպքերը և պատասխանատվություն սահմանել դրանց համար;
  2. Ընդարձակել նման բռնությունները կանխելու, մշտադիտարկելու և դրանց մասին հաղորդելու ջանքերը;
  3. Հոմոֆոբիան և տրանսֆոբիան` որպես ծանրացուցիչ գործոններ, ներառել ատելության հիմքով հանցագործության և ատելության քարոզի դեմ օրենսդրություններում;
  4. Ընդունելով, որ ԼԳԲՏԻ կամ այդպիսին ընկալվող մարդիկ հետապնդումների են ենթարկվում, ապաստան տրամադրել նրանց, այլ ոչ թե նման փախստականներին վերադաձնել այն վայրերը, որտեղ նրանց կյանքն ու ազատությունը կարող է վտանգված լինել:

ՄԱԿ-ը կոչ է արել պայքարել ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ խտրականության դեմ բոլոր բնագավառներում, այդ թվում` կրթության, աշխատաշուկայի, առողջապահության, բնակարանի և ապաստանի տրամադրման, սոցիալան պաշտպանության, քրեական արդարադատության ոլորտներում և կալանավայրերում:

Կառույցը խտրականության դեմ պայքարում նաև կարևորել է` առանց չարաշահումների ապահովել տրանսգենդեր մարդկանց գենդերային ինքնության իրավական ճանաչումը, երկխոսության, հանրային կրթության և վարժանքների միջոցով պայքարել ԼԳԲՏԻ մարդկանց նկատմամբ նախապաշարումների դեմ, ապահովել ԼԳԲՏԻ մարդկանց մասնակցությունը իրենց վերաբերող օրինագծերի, քաղաքականության և ծրագրերի նախագծմանը, քննարկումներին, իրականացմանն ու մշտադիտարկմանը:

Այն երկրներին, որտեղ խտրական օրենքներ են գործում` նույնասեռ հարաբերությունները դեռևս քրեականացված են կամ որտեղ քրեական հոդված կա տրանսգենդեր լինելու համար, ինչպես նաև երկրներին, որտեղ սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության համար օրենքով պատիժներ են սահմանված, ՄԱԿ-ը հանձնարարել է մորատորիում հայտարերել այդ օրենքների վրա:

«Բոլոր մարդիկ բռնությունից, հալածանքից, խտրականությունից և խարանից զերծ մնալու հավասար իրավունքներ ունեն: Մարդու իրավունքների միջազգային դրույթը պետությունների առջև պարտավորություն է սահմանում, որպեսզի ցանկացած մարդ, առանց բացառության, կարողանա օգտվել այս իրավունքներից: Ողջունելով բազմաթիվ երկրներում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների պաշտպանության գործում աճող ջանքերը` մենք շարունակում ենք լուրջ մտահոգված մնալ, որ ողջ աշխարհում միլիոնավոր ԼԳԲՏԻ անձինք, նրանց ընտանիքները և այն մարդիկ, որոնք ընկալվում են որպես ԼԳԲՏԻ առերեսվում են մարդու իրավունքների համատարած խախտումների:  Սա ահազանգի ու գործելու պատճառ է», – ասված է ՄԱԿ-ի հայտարարության մեջ: