Արդյունավետ շաբաթ Սթոունվոլի հետ
ՓԻՆՔ-ը նախաձեռնել էր իր 2014-201622. Ռազմավարական պլանավորումը 2013թ-ի վերջից: Այնուհետև, այս տարի փետրվարի 17-21 տեղի ունեցավ մեկ այլ աշխատանքային հանդիպում Մեծ Բրիտանիայի Սթոունվոլ կազմակերպության ներկայացուցիչների՝ կազմակերպության տնօրենի տեղակալ Քերոլայն Էլիսի և ավագ միջազգային պատասխանատու Ջասմին Օ’Քոնորի մասնակցությամբ, ովքեր եկել էին ՓԻՆՔ` օգնելու ամփոփելու կազմակերպության ռազմավարությունը: Հանդիպումն իրականացվեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Սթոունվոլը լեսբուհի, գեյ և բիսեքսուալ անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն է, որը հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում և աշխատում է այլ կազմակերպությունների հետ՝ ներկայացնելով և ապահովելով գեյ, լեսբուհի և բիսեքսուալ մարդկանց հավասարությունը, կարիքները դպրոցում, աշխատավայրում և ընդհանրապես հասարակությունում: Սթոունվոլը նաև աջակցություն ու խորհրդատվություն է տրամադրում ավելի քան 650 կազմակերպությունների:
Սթոունվոլը ոգեշնչող կազմակերպություն է, որն անցել է երկար ճանապարհ՝ սկսած 1989 թվականի հոդված 28-ի դեմ պայքարից (հոդված 28-ը տեղական Կառավարական որոշում էր՝ սպառնալիք պարունակող օրենսդրական հոդված՝ նախագծված կանխարգելելու այսպես կոչված «նույնասեռականության տարածումը» դպրոցներում), ձևավորել է համագործակցություն՝ խորհրդարանից դուրս այլ կազմակերպությունների հետ` հասցեագրելու գեյ, լեսբուհի և բիսեքսուալ մարդկանց իրավունքները և կարիքները լայն հանրությունում:
Լինելով և գալով տարբեր մշակութային միջավայրից, Քերոլայնը և Ջասմինը, միայն իրենց փորձի մասին չէին պատմում ԼԳԲ մարդկանց հետ աշխատանքի մասին, այլ նաև օգնում էին մեզ բացահայտել, հնարավորություն էին տալիս աշխատակազմին և կամավորներին հասնել մեր իրական ներուժին և սահմանել իրականացվող աշխատանքների առաջնահերթությունները:
Մի շաբաթ տևած սեմինարի ընթացքում Սթոունվոլը և ՓԻՆՔ-ը աշխատել են կազմակերպության ռազմավարության վրա, այն տարրերի վրա, որոնք կնպաստեն Հայաստանում ԼԳԲՏ շարժման և համայնքի հզորացմանը:
Նախօրոք վերլուծած լինելով իրական և հնարավոր համախոհներին, ոլորտները, որտեղ համախոհները կարող են առավել օգտակար լինել՝ տեղի ունեցավ հանդիպում, որին մասնակցում էին համայնքի անդամները, համախոհները և ՓԻՆՔ-ի աշխատակազմը: Հանդիպումը հնարավորություն տվեց սահմանելու, թե ինչ ճանապարհներով համախոհները կարող են և պատրաստ են նպաստել կազմակերպության գործունեությանը և ավելի լայն շարժմանը, ինչ են ակնկալում մեզնից՝ որպես կազմակերպություն, և ինչ ակնկալիքներ ունենք մենք մեր համախոհներից:
Ամեն ինչ հնարավո՛ր է: Նվիված և լավ ծրագրավորված աշխատանքային ծրագիրը կարող են իրական դարձնել այն: Սա այն միտքն է, որին հանգեցինք իրականացված առաջադրանքներից մեկի ընթացքում: Պատկերացնելով կատարյալ իրավիճակ, երբ հաշվի չենք առնում ոչ մի դժվարություն նպատակին հասնելու համար, և զարգացնելով գործողությունների շարքն ու ակնկալվող արդյունքները, այնուհետև այդ շարքից առանձնացնելով ինչն է առավել իրատեսական՝ եզրակացնում ենք, որ ժամանակը կբերի փոփոխության, եթե շատ ջանքեր ներդրվեն տվյալ ժամանակահատվածում: Շնորհակալություն Սթոունվոլին մեզ ոգեշնչելու և զորակցելու համար այն գործին, որ մենք իարկանացնում ենք, մատնանշելու, որ ՓԻՆՔ-ն ունի տոնելու շատ առիթներ ու ձեռքբերումներ: