Արմենչիկը միացե՞լ է ԼԳԲՏ մարդկանց իրավունքների պաշտպանության արշավին

23-09-2015

12009755_976473719080175_8035006835430084064_nԱրմեն Գոնդարչյանը (Արմենչիկ) Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով սեպտեմբերի 21-ին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչմանն արժանանալուն, օգտագործել է ԼԳԲՏ մարդկանց (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) իրավունքների պաշտպանության առցանց արշավի հաշ թեգը:

Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին, կառավարությանն ու հայ ժողովրդին, որ իրեն են շնորհել փոփ-երաժշտության ոլորտում վաստակավոր արտիստի կոչումը` նշելով, որ դա իր 35 տարվա կյանքի և 20 տարվա ստեղծագործական գործունեության արտացոլանքն է:

«Ես սիրում եմ իմ ժողովրդին’ բոլորին միասնաբար և յուրաքանչյուրին առանձին առանձին, նույնիսկ նրանց, ովքեր քննադատում են ինձ ամենայն ոգևորությամբ, ես սիրում եմ ձեզ, անկախ ձեր կարծիքից, որը դրդում է ինձ ավելի շատ աշխատել և անել ավելին», – գրել է Արմենչիկը` վերջում  տեղադրելով «Սերը հաղթահարում է ատելությունը» հաշ թեգը (‪#‎LoveConquersHate), որն աշխարհում օգտագործվում է ԼԳԲՏ անձնանց իրավունքների պաշտպանության արշավում: Այն շրջանառության մեջ է դրել Human Rights Campaign կազմակերպությունը` ի բողոք Ռուսաստանում նույնասեռականների դեմ ընդունված օրենքի:

Հայտնիներ, որոնք միացել են HRC-ի պայքարին