«Ես անձամբ եմ նույնասեռականներին մեդալներ հանձնում». Պուտին

28-09-2015
Vladimir_Putin_3452701b
Լուս.` CBSNEWS

Որևէ քրեական կամ այլ տիպի հետապնդում սեռական փոքրամասնությունների հանդեպ չպետք է գոյություն ունենա, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ամերիկյան «Սի Բի Էս» լրատվականին տված հարցազրույցում:

Նա դատապարտել է ԱՄՆ չորս նահանգներում (Տեխաս, Մոնտանա, Օկլահոմա, Կանզաս, խմբ.) ոչ ավանդական սեռական կողմնորոշումն արգելող օրենքները և դրսի ուժերին մեղադրել` Ռուսաստանում նույնասեռականների խնդիրները քաղաքական նպատակներով դիտավորյալ չափազանցնելու համար.

«Սեռական փոքրամասնությունները մեզ մոտ աշխատում են, ապրում են խաղաղության մեջ, նրանք առաջ են գնում, պետական պարգևներ են ստանում իրենց հաջողությունների համար` գիտության, արվեստի և այլ որոլրտներում: Ես անձամբ եմ նրանց մեդալներ հանձնել», – ասել է Պուտինը` արդարանալով, որ խոսքը միայն երեխաների շրջանում նույնասեռականների պրոպագանդայի արգելքն է, որն ըստ նրա հակաժողովրդավարական չէ.

«Մենք պետք է երեխաներին հանգիստ թողնենք, մեծանալու հնարավորություն տանք, օգնենք հասկանալու, թե ով են իրենք ու ինքնուրույն որոշեն` իրենք իրենց արական, թե իգական սեռի են համարում, ուզում են ապրել նորմալ, բնական ամուսնության մեջ, թե ոչ ավանդական», – բացատրել է Պուտինը նույնասեռականների պրոպագանդան երեխաների շրջանում արգելող օրենքի առկայության պատճառը:

Նա վստահեցրել է, որ Ռուսաստանում ոչ միայն ճանաչում են սեռական փոքրամասնությունների իրավունքներն, այլև ապահովում են դրանք: