«Ծիածան Եվրոպա». գույներն արտացոլում են, թե ինչպիսին է կյանքը ԼԳԲՏԻ անձանց համար
«ԻԼԳԱ Եվրոպայի 2014 թվականի «Ծիածան Եվրոպա» փաթեթը ցույց է տալիս, որ չնայած ԼԳԲՏԻ անձանց իրավունքներն թեև ձեռք են բերել մեծ տեսանելիություն ողջ Եվրոպայում, իրական օրենսդրական առումով, այնուամենայնիվ քաղաքական և սոցիալական փոփոխությունները զգալիորեն տարբերվում են մի երկրից մյուսը մեծ մասամբ կախված հասարակության կողմից ընդունված լինելու մակարդակից, քաղաքական առաջնորդությունից և քաղաքական կամքից, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ուժեղ լինելուց տվյալ երկրում»:
– Գաբի Կալեխա, ԻԼԳԱ Եվրոպայի գործադիր խորհրդի համանախագահ:
Ամեն տարի մայիս ամսին ԻԼԳԱ Եվրոպան (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս անձանց Եվրոպական տարածաշրջանային ասոցացիա) թողարկում է իր «Ծիածան Եվրոպա» հրապարակումը` նշելու Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը:«Ծիածան Եվրոպա» քարտեզը և ցուցիչը միջոց է` ցույց տալու ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանս և ինտերսեքս) մարդկանց իրավունքների իրավիճակը եվրոպական երկրներում: Այն գնահատում է, թե ինչպիսին է ԼԳԲՏԻ մարդկանց համար կյանքը Եվրոպական յուրաքանչյուր երկրում` ընգրկելով խտրականության, ընտանիքի ճանաչման, ատելության կոչերի ու ատելության հիմքով հանցագործությունների, գենդերային ինքնության ընդունման, հավաքների, միավորումների և արտահայտման ազատության և ապաստանի մասին օրենքները:
«Ծիածան Եվրոպա» քարտեզն արտացոլում է եվրոպական 49 երկրների օրենսդրությունը և քաղաքականությունը, որոնք ունեն անմիջական ազդեցություն ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրացման վրա: Քարտեզը ցույց է տալիս իրավիճակը յուրաքանչյուր երկրում և մատնանշում է միավորը 0-100% սանղակի վրա: Գունային սանդղակը ցույց է տալիս երկրները, որոնք ԼԳԲՏԻ անձանց իրավունքների օրենսդրական լիարժեք հարգանքին հասնելու ճանապարհին են (կանաչ) և որոնք դեռևս հետ են մնում (կարմիր):
Ամենաբարձր արժեքները գրանցվել են Միացյալ Թագավորությունում, Բելգիայում, Իսպանիայում, Նիդերլանդներում, որտեղ ընդհանուր միավորները տատանվում են 70-82%-ի սահմաններում: Եվրոպական 49 երկրներից 34-ում (ներառյալ Եվրոպական Միության անդամ 14 երկրներում) այդ ցուցանիշը 50%-ից ցածր է: Եվրոպական Միության համար ընդհանուր միավորը 32% է:
Հայստանը զբաղեցնում է 47-րդ տեղը, Հայսատանին հաջորդում են Ադրբեջանն ու Ռուսաստանը, որտեղ ԼԳԲՏԻ անձանց իրավունքների իրավիճակն ամենավատն է: Կովկասում իր բարձր միավորով առանձնանում է Վրաստանը` 26%:[:]