Հայաստանը պետք է պատասխանատվության կանչի մարդու իրավունքների պաշտպաններին սպառնացող անձանց

10-12-2015

Մենք՝ ներքոստորագրյալ անդամներս և Հյուման ռայթս հաուս ցանցի (ՀՌՀՑ) գործընկերներս, դատապարտում ենք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների դեմ սպառնալիքները և հարձակումները, ու կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հրապարակավ բարձրաձայնել իրենց աջակցությունը մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ, և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

hrhn-image2015 թվականի հոկտեմբերի 17-18-ին, Հյուման ռայթս հաուսի անդամ Հանրային տեղեկատվության և գիտելիքի կարիք ՀԿ-ն (ՓԻՆՔ Արմենիա) կազմակերպեց Հայաստանում առաջին ԼԳԲՏ ֆորումը՝ «Ծիածան» անունով: Ֆորումի նպատակն էր կառուցել ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) շարժումը Հայաստանում, քննարկել ԼԳԲՏ անձանց խնդիրները և միասին մշակել ռազմավարություն և քայլեր՝ կանխելու հոմոֆոբիան և խթանելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 40 մարդ: Ֆորումը տեղի է ունեցել Լոռու մարզում:

Ինֆորմացիայի տարածման հետ զուգահեռ, հատկապես ՓԻՆՔ Արմենիայի կայքում նյութը տեղադրելուց հետո, նկարում պատկերված մարդիկ վիրտուալ և օֆլայն հարթակներում հարձակումների նշանակետ դարձան:

Այս մարդկանց վիրավորել են, սպառնացել են այրել և սպանել: Մտահոգություն է առաջացնում հատկապես այն փաստը, որ կան դեպքեր, երբ խտրական հայտարարությունները և ատելության քարոզները տարածում են քաղաքական գործիչները:

Այս առումով մենք խստորեն դատապարտում ենք Վանաձորի քաղաքապետի հայտարարությունները, որոնք իրենցից ներկայացնում են ֆորումի մասնակիցների և առհասարակ ԼԳԲՏ իրավունքների ցանկացած պաշտպանի նկատմամբ բռնության հրահրում:

«Ծիածան» ֆորումի մասնակիցները հավաքվեցին` քննարկելու և մշակելու Հայաստանում ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների խթանման միջոցներ` իրականացնելով հավաքների ազատության իրենց իրավունքը:

Մինչ օրս իշխանություններից այս անհանգստացնող իրադարձությունների նկատմամբ ոչ մի համապատասխան արձագանք չի եղել:

  • Նախ, ըստ Հյուման ռայթս հաուս Երևանի անդամ ՀԿ-ների կողմից ստացված տեղեկությունների ոչ մի գործողություն չի ձեռնարկվել գլխավոր դատախազի կողմից սպառնալիքները հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար՝ համապատասխան ՀՀ օրենսդրության, Միջազգային և Եվրոպական իրավապաշտպան օրենքների: Նմանատիպ գործողությունների չկիրառման դեպքում գլխավոր դատախազի կողմից ձևավորվում է դե ֆակտո անպատժելիություն հեղինակների գրավոր և բանավոր հարձակումների, բռնության հրապարակային հրահրման և մարդու իրավունքների պաշտպանների դեմ ատելության նկատմամբ:
  • Երկրորդ, երկրում ոչ մի իշխանական մարմին չի արտահայտել իր աջակցությունը իրավապաշտպանների նկատմամբ՝ խախտելով Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության պարտականությունները: Ըստ Մարդու իրավունքների խորհրդի 22/6 բանաձևի՝ որպես մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության ապահովման կարևոր բաղադրիչ մաս, պետությունները հրապարակայնորեն պետք է ճանաչեն մարդու իրավունքների պաշտպանների կարևոր և օրինական դերը մարդու իրավունքների առաջխաղացման, ժողովրդավարության և օրենքի գերակայության համար: Սա հատկապես կարևոր է երբ պաշտպանները ենթարկվել են սպառնալիքների և հարձակումների:

Մեր մտահոգությունը նաև այն փաստն է, որ «Ծիածան» ֆորումի մասնակիցների նկատմամբ սպառնալիքները և հարձակումները, ցավոք սրտի, եզակի երևույթ չեն: Սեպտեմբերի 13-ի մեր նամակում, մենք ահազանգում էինք Հայաստանի իշխանություններին գենդերային հարցերի ուղղությամբ աշխատող կազմակերպությունների նկատմամբ հարձակումների մասին, հատկապես, Կանանց ռեսուրսային կենտրոնի, Հյուման ռայթս հաուսի անդամ մեկ այլ կազմակերպության նկատմամբ: Կանանց ռեսուրսային կենտրոնը եղել է կոնկրետ սպառնալիքների և բռնություն հրահրող մի շարք հայտարարությունների զոհ, ինչպիսիք են «պայթեցնել կանանց ռեսուրսների կենտրոնը» կամ «այրել կանանց մարդու իրավունքների պաշտպաններին»՝ գենդերային հարցեր բարձրաձայնելու և գենդերային կարծրատիպերը հասարակությունում կոտրել փորձ անելու համար: Խտրականություն, թշնամանք և բռնություն հրահրող նմանատիպ հայտարարությունները հատկապես մտահոգիչ են 2012 թվականին DIY բարի պայթեցումից հետո:

Չնայած որ մարդու իրավունքների պաշտպանները մշտապես նշանակետի տակ են Հայաստանում, իշխանությունները շարունակում են լռել: Այս լռության և այսպիսի գործողություններ իրականացնող մեղավոր անձանց դատական ու քաղաքական գործողությունների բացակայության արդյունքում իշխանությունները ընդունում են մարդու իրավունքների պաշտպանների վրա հարձակվողների նկատմամբ անպատժելիության գոյությունը՝ խախտելով ՀՀ օրենսդրությունը, պետության պարտավորությունները միջազգային և եվրոպական մարդու իրավունքների օրենքների համաձայն:

Սրա կապակցությամբ, հոմոֆոբիայի դեմ միջազգային օրը՝ 2015 թվականի, մայիսի 17ին, ՓԻՆՔ Արմենիան գրել է Հայաստանի խորհրդարանի բոլոր անդամներին, համապատասխան նախարարություններին, վարչապետին և նախագահին: ՓԻՆՔ-ը կոչ է արել վերահսկել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով ուղղակի և անուղղակի խտրականության դեպքերը՝ այդպիսով ապահովելով հավասար իրավունքներ և հարգանք ԼԳԲՏ անձանց նկատմամբ և պաշտպանելով նրանց սույն փաստաթղթում նկարագրված գործողություններից: ՓԻՆՔ-ը պատասխաններ ստացավ միայն Առողջապահության և Արդարադատության նախարարություններից, սակայն պատգամավորներից ոչ ոք չարձագանքեց ՓԻՆՔ-ի գրությանը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է միջազգայնորեն պաշտպանելու, հզորացնելու և աջակցելու իրավապաշտպաններին` համահովանավորելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերը:

Այսպիսով, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին`

  • Անմիջապես քննել իրավապաշտպանների դեմ սպառնալիքների ու հարձակումների բոլոր դեպքերը, մասնավորապես` ամենավերջին դեպքերը «Ծիածան» ֆորումի մասնակիցների դեմ, և պատասխանատվության ենթարկել մեղավոր անձանց,
  • Ձեռնարկել համապատասխան քայլեր` երաշխավորելու իրավապաշտպանների համար անվտանգ և նպաստավոր միջավայր, որտեղ մարդու իրավունքների պաշտպանները կարող են գործել առանց խոչընդոտների և վտանգվածության,
  • Երաշխավորել, որ տարբեր քաղաքական առաջնորդները հրապարակավ աջակցեն սպառնալիքների ենթարկված իրավապաշտպաններին և դատապարտեն նման սպառնալիքներն ու հարձակումները` այդ թվում, ի պաշտպանություն «Ծիածան» ֆորումի մասնակիցների` դրանով իսկ հաստատելով իրենց աշխատանքի օրինականությունը:

Human Rights House Yerevan (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • Helsinki Association for Human Rights
  • Helsinki Citizens’ Assembly – Vanadzor
  • Public Information and Need of Knowledge (PINK Armenia)
  • Women’s Resource Centre

Barys Zvozskau Belarusian Human Rights House in exile, Vilnius (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • Belarus Watch
  • Belarusian PEN Centre
  • Human Rights Centre “Viasna”

Human Rights House Belgrade (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • Belgrade Centre for Human Rights
  • Lawyers Committee for Human Rights – YUCOM
  • Civic Initiatives
  • Helsinki Committee for Human Rights
  • Policy Centre

Human Rights House Bergen (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • Rafto Foundation for Human Rights

Educational Human Rights House Chernihiv (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • AHALAR
  • ALMENDA
  • Chernihiv public committee of human rights protection
  • Postup
  • Transcarpathian Public Center
  • М’АRТ

Human Rights House Kyiv (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • Association of Ukrainian Monitors on Human Rights Conduct in Law Enforcement
  • Center for Civil Liberties
  • Human Rights Information Center
  • Kharkiv Human Rights Protection group

Human Rights House Oslo (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • Health and Human Rights Info (HHRI)
  • Human Rights House Foundation (HRHF)

Human Rights House Tbilisi (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • Article 42 of the Constitution
  • Caucasian Centre for Human Rights and Conflict Studies (CAUCASIA)
  • Georgian Centre for Psychosocial and Medical Rehabilitation of Torture Victims (GCRT)
  • Human Rights Center (HRIDC)
  • Media Institute
  • Union Sapari – Family without Violence

Human Rights House Zagreb (հետևյալ ՀԿ-ների անունից)`

  • APEO / UPIM – Association for Promotion of Equal Opportunities for People with Disabilities
  • a.B.e.
  • CMS – Center for Peace Studies
  • Documenta – Centre for Dealing with the Past
  • GOLJP – Civic Committee for Human Rights
  • Svitanje – Association for Protection and Promotion of Mental Health

 Հյուման ռայթս հաուս ցանցի մասին (www.humanrightshouse.org)

Հյուման ռայթս հաուս (ՀՌՀ) Ցանցը միավորում է մարդու իրավունքների հիմնախնդիրներով զբաղվող ավելի քան 100 անկախ կազմակերպությունների, որոնք գործում են 13 երկրներում 16 ՀՌՀ-ներում: Հզորացնելով, աջակցելով և պաշտպանելով մարդու իրավունքների պաշտպաններին, Ցանցի անդամները միավորում են իրենց ձայները` նպաստելու համար հավաքների համընդհանուր ազատություններին, կազմակերպմանն ու արտահայտմանը, մարդու իրավունքների պաշտպան լինելու իրավունքին:

«Հյուման ռայթս հաուս Երևանը» միավորում է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներում աշխատող 11 կազմակերպությունների: Մենք նպատակ ունենք շահառուների համար ստեղծել «մեկ պատուհանի» սկզբունքով տրամադրվող ծառայություններ եւ վերացնել այն դժվարությունները, որոնց քաղաքացիները կարող են բախվել իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված աջակցություն ստանալիս: «Հյուման Ռայթս Հաուս Երեւանը» գրանցվել է Հայաստանում 2014 թվականին եւ դարձել ՀՌՀ Ցանցի անդամ 2012 թվականին: Այն նաեւ որպես հարթակ է ծառայում քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպությունների, շարժումների եւ քաղաքացիական նախաձեռնությունների համար` ջանքերը միավորելու եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում զորացնելու համար:

Հյուման ռայթս հաուս հիմնադրամը` տեղակայված Օսլոյում, ունի գրասենյակ Ժնևում, և ՀՌՀՑ-ի քարտուղարությունն է: ՀՌՀՀ-ը Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցի միջազգային գործընկերն է: ՀՌՀՀ-ը ունի խորհրդրատվական կարգավիճակ Միացյալ ազգերի կազմակերպության հետ և ՀՌՀՑ-ը ունի մասնակցային կարգավիճակ Եվրոպայի խորհրդի հետ: