Հայտարարություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի օրակարգում ներառելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ նախագիծը մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նորմատիվ իրավական ակտի նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նորմատիվ իրավական ակտի նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը: ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 296-Ն որոշմամբ հաստատված Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգի 6-րդ կետով սահմանված է, որ հանրային քննարկումների իրականացման ժամկետն առնվազն 15 օր է, եթե նախագիծ մշակող մարմինը չի սահմանել առավել երկար ժամկետ:
Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ նախագիծը տեղադրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mss.am ինտերնետային կայքում 2013 թ. օգոստոսի 24-ին, այսինքն նախագիծը կառավարության օրակարգ ներկայացնելուց ընդամենը 4 օր (2 աշխատանքային օր) առաջ:
2013 թ. մայիսի 20-ին «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքը առանց այդ էլ չի հանդիսանում ոլորտի խնդիրները պատշաճ և լիարժեք կարգովորող օրենսդրական ակտ: Միևնույն ժամանակ այս օրենքի ընդունումից հետո հասարակության որոշ խմբերի և անձանց կողմից առանձին դրույթների վերաբերյալ հնչեցվել են ծայրահեղական և խեղաթյուրող կարծիքներ, իսկ վերը նշված օրենքի նախագիծ ներկայացնելով ՀՀ կառավարությունը պարզապես զիջումների է գնում այդ խմբերին՝ հաշվի չառնելով հասարակության մեջ առկա նաև այլ կարծիքներ:
Հաշվի առնելով վերը շարադրվածը պահանջում ենք օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում:
- Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ ՀԿ
- Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք ՀԿ
- Կանանց աջակցման կենտրոն ՀԿ
- Լրագրողները հանուն մարդու իրավունքների ՀԿ
- Սոցիոսկոպ ՀԿ
- Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
- «Մենք պլյուս» սոցիալական ՀԿ
- Կրթության ասպարեզ ՀԿ
- Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ
- Երաշխիք Քաղաքացիական Հասարակության Կենտրոն ՀԿ
- «Մեր Իրավունքների Սահմանները» իրավապաշտպան ՀԿ
- Մարդու Իրավունքների Պաշտպանության Երևանյան Կենտրոն ՀԿ
- Երևանի Մամուլի ակումբ
- Շահխաթուն ՀԿ
- Հայաստանի Հելսինկյան Կոմիտե ՀԿ
- Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
- Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
- Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
- Համագործակցություն հանուն ժողովրդավարության ՀԿ
- Սոցիալական արդարություն ՀԿ
- Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ
- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան ՀԿ
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա
- Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ
- Պետական կարիքների զոհեր ՀԿ
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
- Գորիսի Մամուլի ակումբ
- Ունիսոն ՀԿ
- Արևամանուկ հիմնադրամ
- «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
- «Երկինք» Սոցիալ-իրավական աջակցության կենտրոն ՀԿ
- «ԱԳԱԹ» Հատուկ կարիքներով կանանց կենտրոն
- Խորան Արդ ինտելեկտուալ կենտրոն ՀԿ
- Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ
- Հասարակություն առանց բռնության ՀԿ
- Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
- Ժողովրդավարությունն այսօր ՀԿ
- ՊրոՄեդիա-Գենդեր ՀԿ