Միջոցառումներ նվիրված Հեպատիտի համաշխարհային օր

23-07-2013

Untitled-1

«ՁԻԱՀ-ի խնդրի ջատագովության խումբը» միանալով հեպատիտների դեմ պայքարի համաշխարհային օրվա միջոցառումներին, հայտարարում է հուլիսի 24-ին և 28-ին կազմակերպվելիք հանրային միջոցառումների մասին:

Սույն թվականի հուլիսի 24-ին ժամը 10.00-ին խմբի ակտիվիստները երթով կգնան դեպի “Հոֆֆման-Լյա Ռոշե” ՍՊԸ Հայաստանյան ներկայացչության գրասենյակ (Հայաստան, 0002, Երևան, Թումանյան փող., 35/11 շենք), որտեղ կներկայացնեն պահանջ` վերանայելու Հեպատիտ C-ի բուժման դեղամիջոցի նկատմամբ գնային քաղաքականությունը: Այնուհետև երթի մասնակիցները կուղևորվեն Առողջապահության նախարարություն` նամակ հանձնելով նախարարին, որտեղ կարտացոլվեն Հեպատիտների ոլորտում առկա հիմնախնդիրները: Երթը կավարտվի “Հենարան” ակումբում կազմակերպված մամլո ասուլիսով, որտեղ կներկայացվեն օրվա արդյունքները և հուլիսի 28-ին կայանալիք միջոցառումը:

Հուլիսի 28-ին, ժամը 11.00-ին Սիրահարների այգում տեղի կունենա ևս մեկ միջոցառում, որը մեկ անգամ ևս ուղղված կլինի հեպատիտների խնդրի բարձրաձայնմանը. Համաշխարհային Հեպատիտ Ալյանսի հետ համատեղ Գինեսի նոր ռեկորդի սահմանում` «Սա Հեպատիտն է. Իմացիր նրան. Պաշտպանվիր նրանից” խորագրով: Ակցիայի ընթացքում առնվազն 25 մասնակից միաժամանակ կցուցադրեն «Չեմ լսում, չեմ տեսնում, չեմ խոսում» գործողությունը:[:]