Մովսես Շաքարյանն օգտագործում է կոմեդիան՝ կամրջելու հայ և ԼԳԲՏ համայնքները․ LA Weekly

13-05-2017

«Ի՞նչ եք ստանում, երբ իրար կողք եք դնում «գեյ տղամարդ» և «հայ» եզրերը։ Ըստ երևույթին՝ Մովսես Շաքարյան»։ Այսպես է սկսում իր հոդվածը հեղինակավոր LA Weekly-ն՝ անդրադառնալով կատակերգու Մովսես Շաքարյանի գործունեությանը։

«Այս ամիս բացահայտ գեյ կատակերգուն միաժամանակ երկու պարտականություն ունի՝ ստեղծում և իրականցնում է երկու շոու՝ «Armenian Allstars»-ը և «That’s So wrong»-ը, որի նպատակն է հաճախ անտեսանելի քվիր հայ համայնքին ձայնի հնարավորություն տալը»,- գրում է լրագրող Մայքլ Սիրիակոն։

«Մենք գոյություն ունենք»,- բացականչում է Շաքարյանը շոուից առաջ հարցազրույցում և նշում. «Չնայած նրան, թե ինչեր կասեն հայերը, մենք շարունակում ենք գեյ մնալ։ Մենք ավելի շատ ենք, քան որևէ մեկը կիմանա։ Ես ուզում եմ նաև ավելացնել, որ մենք բոլորս «Long-Capin Republican» չենք»։ Միշտ ավարտելով լոսանջելեսյան կծու ծաղրով՝ նշում է. «Մի կողմ թողնելով ամեն ինչ, ամենամեծ առասպելը, որ ուզում եմ փարատել, այն է, որ ոչ բոլոր հայ գեյերն ունեն կատարյալ հոնքեր»։

Կայքի գրում է, որ հայ համայնքը երկար ժամանակ բացասական կարծրատիպերի թիրախ է եղել, թեև Շաքարյանը կարողանում է հեշտությամբ ազատվել դրանցից ծիծաղի միջոցով… Շաքարյանը, լինելով դպրոցի միակ հայ ուսանողը, զարգացրել է իր կոմեդիայի հմտությունները՝ որպես ինքնապաշտպանության միջոց։

«Մեծանալով որպես հավելյալ քաշ, թուխ մաշկ ունեցող գեյ երեխա, ես կոնմեդիան օգտագործեցի ինքս ինձ վրա զվարճանալու համար, մինչ մյուսները կհասցնեին օգտագործել այդ շանսը»,- պատմում է Շաքարյանը՝ ներկայացնելով թե ինչ դժվարությունների է բախվել որպես հայ, երբ 2010-ին վերադարձել է Լոս Անջելես։

«Ես շոկի մեջ էի ռասիզմից և ընդհանրացումից, որին բախվում եմ։ Կարծրատիպեր, որոնց ես երբևէ չէի առնչվել։ Օրինակ՝ մարդիկ ենթադրում են, որ ես ներգրավված եմ խարդախության մեջ, որ ես կապ ունեմ հանցագործությունների հետ, և որ ես չեմ կարող վստահելի լինել որպես իրավաբան։ Վերջինը, բայց ոչ պակասը, այն ենթադրությունն է, որ եթե ես հայ եմ, ուրեմն ապրում եմ Գլենդելում։ Ինչն իրականում այդպես չէ»,- հարցազրույցում նշում է Շաքարյանը՝ ավելացնելով, որ իրեն չի կարող թույլ տալ Գլենդելում ապրել, քանի որ թանկ է։

«Armenian Allstar»-ը հայկական մշակույթի մասին առասպելները ցրելու նպատակ ունի, որը տեղի է ունենում ամեն ամսվա երկրորդ կիրակի օրը Բուրբանկի «Flappers Comedy Club»-ում։ Արդեն երեք տարվա կոմեդիոն շոուն համատեղությամբ ստեղծվում է Մարի Բասմաջյանի և Մայքլ Փեյշնի կողմից՝ ցուցադրելով բազմազան կոմիքսներ, սքեթչեր, իմպրովիզացիաներ, երաժշտական համարներ և անգամ կախարդանք, մեկնաբանելու արդիական տարբեր հարցեր, սատարելու կանանց և ԼԳԲՏ համայնքի իրավունքները, որոնք հաճախ մարգինալացվում են ավանդական-պահպանողական մշակույթի կողմից։

«Եթե «Armenian Allstars»-ը միախառնում է հայ և ԼԳԲՏ մշակույթի ջրերը, «That’s So Wrong»-ը հրանոթի պես իջնում է գեյ լողավազանի խորքերը»,- նշում է կայքը։

Այս քվիր կաբարեն համատեղությամբ ստեղծվում է Լևի Փաքերի և հյուրընկալվում Շոն Մորալեսի կողմից։ Տեղի ունենալով յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթին DTLA Precinct-ի բեմում՝ այն ներառում է կոմեդիա, պերֆորմանս արվեստ, go-go boys և քաղաքական սատիրա, նպատակ ունենալով ստեղծել ապահով վայր ԼԳԲՏ հայերի համար։

«Allstars»-ի դեպքում դժվարությունն այն է, որ հայ հանդիսատեսը կարծում է, թե ես ծաղրում եմ գեյ լինելը։ Կարծում են, որ ես գեյ եմ ձևանում կոմեդիայի համար։ Ոչինչ բազմությանն այդքան չի ծիծաղեցնում, որքան անհարմար հոմոֆոբիան։ «That’s So Wrong»-ը մյուս կողմից «Armenian Allstars»-ի հակառակն է։ Ամբոխը շոկի մեջ չի ընկնում, որ ես գեյ եմ կամ որ անդրադառնում եմ ԼԳԲՏՔ հիմնախնդիրներին. նրանք ընդունում են դա»,- ասում է Շաքարյանը։

«Armenian Allstars»-ի նման «That’s So Wrong»-ը ջանում է ստեղծել աջակցող միջավայր կատակերգուների և Լոս Անջելեսի քվիր մշակույթի տարբեր խմբերի համար։ «That’s So Wrong»-ը տրամադրում է ապահով տարածք, որտեղ կատակերգուները և հանդիսատեսը կարող են խոսել ԼԳԲՏՔ հիմնախնդիրների մասին՝ առանց գրաքննության կամ պիտակավորվելու վախի։ Շոուն փորձում է միավորել ԼԳԲՏՔ համայնքի բոլոր խմբերին, ներառյալ՝ թվինքերին և օթըրներին,- ասում է Շաքարյանը և կատակելով ավելացնում,- և վագրերին, արջերին»։