ՓԻՆՔ-ի 7 տարվա գործունեությունը
2015թ-ի դեկտեմբերի 14-ին լրացավ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի հիմնադրման և գործունեության 8 տարին: Կազմակերպության միջմասնագիտական թիմի պրոֆեսիոնալ աշխատակիցների նվիրված աշխատանքի շնորհիվ մեզ հաջողվել է երիտասարդ, նոր ձևավորվող կազմակերպությունից վերաճել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հեղինակություն ունեցող կազմակերպության:
Կազմակերպության տարեդարձի կապակցությամբ Ձեզ ենք ներկայացնում «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության նախորդ յոթ տարիների (2007-2014թթ.) գործունեության հաշվետվությունը, որը հնարավորություն կտա համապարփակ պատկերացում կազմել անցած տարիների ընթացքում մեր կազմակերպության գործունեության ուղղությունների, իրականացրած ծրագրերի և արդյունքների մասին:
Սույն զեկույցն ամփոփում է կազմակերպության անցած ուղին, ինչպես նաև հակիրճ ներկայացնում է կազմակերպության պատմությունը, նախորդ յոթ տարիների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը, կազմակերպության խորհուրդն ու աշխատակազմը: Զեկույցում ամփոփում ենք նաև կազմակերպության նախորդ յոթ տարիների ֆինանասավորման աղբյուրներն ու կազմակերպությանը տրամադրված գումարները: