Ահա, թե ինչպիսին է շարժումը
Սա հնարավորություններով ու մարտահրավերներով լի տարի էր: Մենք տոնեցինք հայ ԼԳԲՏԻ շարժման բազմաթիվ ձեռքբերումներ: 10 խիզախ մարդ «Լսիր ինձ» վավերագրական ֆիլմում կիսվեցին իրենց չպատմված պատմություններով:
Միակ ԼԳԲՏԻ համայնքային կենտրոնը, որը Փինքը հիմնել է 2013-ին, հյուրընկալել է հարյուրավոր այցելուների` ինքնակազմակերպված հանդիպումների, դասընթացների, ֆիլմերի ցուցադրության, քվիր զրույցների և այլնի համար: Բազմաթիվ ԼԳԲՏԻ մարդկանց համար համայնքային կենտրոնը դարձել է իրենց երկրորդ տունը, որտեղ նրանք կարող են կիսվել իրենց ուրախություններով և տխրություններով, սովորել միմյանցից և օժանդակել ավելի ամուր շարժման ձևավորմանը:
Մենք նաև բախվել ենք Հայաստանում ԼԳԲՏԻ մարդկանց իրավունքների շարունակական ոտնահարումների: Փինք Արմենիայի հոգեբանները, իրավաբանները, սոցիալական աշխատողներն ու կազմակերպությունում աշխատող մյուս մասնագետները համայնքին տրամադրել են բազմաթիվ ծառայություններ:
Մենք մաղթում ենք ԼԳԲՏԻ մարդկանց, համախոհներին ու աջակիցներին ուրախ Նոր տարի` լի ձեռքբերումներով և դրանք նշելու հնարավորություններով: Թող նոր տարվա ամեն օրը լուսավորվի սիրով և քաջությամբ: