Դասընթաց սոցիալական աշխատողների և հոգեբանների համար

16-01-2015

«ԼԳԲՏ անձանց հետ սոցիալական աշխատանքի և կիրառական հոգեբանության առանձնահատկությունները»

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն կազմակերպում է «ԼԳԲՏ անձանց հետ սոցիալական աշխատանքի և կիրառական հոգեբանության առանձնահատկությունները» բացառիկ դասընթացը: Դասընթացի նպատակն է երիտասարդ սոցիալական աշխատող և հոգեբան ուսանողներին ու ոլորտով հետաքրքրված մասնագետներին միավորել այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են` սեռականությունը, ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց առանձնահատկությունները, խտրականությունը և կարծրատիպերը: Դասընթացի շրջանակներում կքննարկվեն սոցիալական աշխատողի և հոգեբանի միջամտության հնարավորությունները ԼԳԲՏ անձանց հետ աշխատանքում, մասնագիտական տարբերություններն ու նմանությունները, էթիկական նորմերը և այլ հետաքրքիր թեմաներ: Դասընթացն ուղղորդվելու է տարաբնույթ քննարկումներով, դեպքերի վերլուծությամբ, խմբային աշխատանքներով և ոլորտում աշխատող մասնագետների հետ փորձի փոխանակմամբ: Դասընթացը վարելու են հոգեբան Լիլիթ Ավետիսյանը և սոցիալական աշխատող Էռնա Բալասանյանը:

Ուշադրություն

Դասընթացը տեղի կունենա ս.թ. ապրիլի 9-ին,10-ին և 11-ին Երևանից դուրս: Անցկացման վայրի մասին մանրամասները կտրամադրվեն ընտրված մասնակիցներին: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը: Դիմելու վերջնաժամկետն է մարտի 30-ը ներառյալ:

Դասընթացն անվճար է, ներառում է տրանսպորտի, սնունդի և հյուրանոցում մնալու ծախսերը, նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վկայական:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-377277 կամ գրել [email protected] էլ. հասցեին: Կոնտակտային անձինք` Էռնա և Լիլիթ: