Ժնևում «Լսիր ինձ»-ի ցուցադրությունից հետո` «Սփյուռքը պետք է մասնակցի Հայաստանում ԼԳԲՏ անձանց պայքարին»
«Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» վավերագրական ֆիլմը ապրիլի 28-ին Ժնևում ցուցադրվեց Հայսթարթ և Դիալոգաի կազմակերպությունների շնորհիվ:
Ցուցադրությունը սկսելուց առաջ Հայսթարթ մշակութային, իրավապաշտպան կազմակերպությունից Ալեքսիս Գրիգորյանը, ներկայացնելով ֆիլմը, պատմել է DIY ԼԳԲՏ բարեհաճ փաբի մասին, որը պայթեցվել էր 2012թ., ընդհանուր ներկայացրել է Հայաստանի պատմությունն ու խնդիրները:
Իսկ ցուցադրությունից հետո Հայսթարթի նախագահ Ալան Նավասարդյանը, խոսելով Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց իրավիճակի մասին, ասել է, որ անհրաժեշտ է, որպեսզի սփյուռքը նույնպես ներգրավվի ԼԳԲՏ մարդու իրավունքների պայքարում:
Թուրք սոցիոլոգ, իրավապաշտպան Փընար Սելեքը, որը որպես բանախոս էր հրավիրված միջոցառմանը` նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում գոյություն չունի օրենք, որը ԼԳԲՏ անձանց կպաշտպանի խտրականությունից: Նա խոսել է մարդու իրավունքների պաշտպաանության պայքարում երկու հարևան երկրներում ուժերը միավորելու մասին:
Ֆիլմը դիտելու էին գնացել մոտ 50 հոգի, այդ թվում` «Ամնեսթի» միջազգային իրավապաշտպան կազմակերպության և Միավոված ազգերի կազմակերպության ներկայացուցիչներ:
Ցուցադրությունից հետո ներկաներին հյուրսիրել են հայկական գինի, և, ինչպես Ալեքսիս Գրիգորյանն է ասում, կարծես հյուրերին դուր է եկել այն:
Ձախից աջ` Ալան Նավասարդյան, Փընար Սելեք, Ալեքսիս Գրիգորյան
Լուս.` Հայսթարթի ֆեյսբուքի էջից