Ծրագրային և ֆինանսական հաշվետվություն 2015թ.

02-12-2016

Ներկայացնում ենք Փինք Արմենիայի 2015թ. տարեկան զեկույցը մեր անդամներին, դոնորներին, ֆինանսավորողներին, գործընկերներին և աջակիցներին: Այս զեկույցը համապարփակ ամփոփում է 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մեր կազմակերպության աշխատակիցների և Խորհդի իրականացրած գործունեությունը:

Փինք Արմենիայի համար 2015թ. զարգացման ու աճի կարևոր տարի էր: Որպես ԼԳԲՏԻ իրավունքների պաշտպանությանբ զբաղվող համայնքահեն կազմակերպություն` Փինք-ը ներգրավված է ահռելի ծավալով աշխատանքների մեջ` սկսած կրթությունից և հայաստանյան հասարակության մեջ ջատագովության իրականացումից, մինչև խիստ կարևոր սոցիալական, իրավաբանական, առողջապահական և հոգեբանական ծառայությունների տրամադրումը ԼԳԲՏԻ համայնքին և այլ խոցելի խմբերին: Այդուհանդերձ, դեռ հսկայական ծավալի աշխատանք պետք է արվի, որպեսզի ԼԳԲՏԻ հավասարությունն իրականություն դառնա Հայաստանում և տարածաշրջանում:

Փինք Արմենիայի ռազմավարական պլանը ներդրվել է մեր աշխատակազմի և Խորհրդի կարճաժամկետ ու երկարաժամկետ աշխատանքներում ու նպատակներում, որոնց կազմակերպությունը հասնում է տարվա ընթացքում իրականացված բազմաթիվ միջոցառումների միջոցով` Հայաստանում և արտասահմանում գտնվող մեր համայնքի և գործընկերների անխոնջ աջակցությամբ:

Ցավոք, մենք չենք կարող խոսել անցյալ տարվա ձեռք բերված հաջողություններից` առանց անդրադառնալու Հայասատնում մի շարք մտահոգիչ զարգացումներին և մշտապես զգոն լինելու անհրաժեշտությանը: Այնուամենայնիվ, որպես կազմակերպություն և որպես համայնք, հետընթացները մեզ չեն վհատեցնում: Մենք ջանք չենք խնայում, որպեսզի մեր ձեռքբերումները լուսավորեն ապագան: Փինք Արմենիան 2015թ շարունակել է իրականացնել ԼԳԲՏ իրավունքների խթանմանն ուղղված աշխատանքները: Անցյալ տարի, ի հավելումն ԼԳԲՏ մարդու իրավունքների խթանմանն ուղղված Փինք-ի ադվոկացիոն գործողություններին և ԼԳԲՏԻ համայնքին տրամադրված ծառայություններին, մեր հասարակությունում ԼԳԲՏ մարդկանց տեսանելիության բարձրացմանը հատուկ ուշադրություն է դարձվել: Մենք նաև կազմակերպել ենք դասընթացներ և ուսուցողական հանդիպումներ Երևանի և մարզերի երիտասարդների, ինչպես նաև ԼԳԲՏԻ մարդկանց հետ տարբեր ոլորտներում աշխատող մասնագետների համար: