Հավասարություն և խտրականություն. դասընթաց լրագրողների համար

27-10-2016

«Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության» կոալիցիան կազմակերպում է «Հավասարություն և խտրականություն» թեմայով դասընթաց լրագրողների համար: Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին ժամը 10:30-ին «Հոդված 3 ակումբ»-ում: Դասընթացը կվարեն փաստաբաններ՝ Ռոբերտ Ռևազյանը, Անահիտ Չիլինգարյանը:

Հետաքրքրված անձինք կարող են  գրանցվել այստեղ, նաև կարող եք էլեկտրոնային նամակ ուղարկել [email protected] հասցեով կամ զանգահարել 091502791 հեռախոսահամարով և հաստատել մասնակցությունը:

Դասընթացն անցկացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ-Հայաստանի աջակցությամբ իրականացվող «Խտրականության դեմ պայքարի ոլորտում օրենսդրության արդյունավետ կիրարկման մեխանիզմների զարգացում» ծրագրի շրջանակներում:

Հոդված3