Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օր
Հուլիսի 28-ին մենք նշելու են Հեպատիտի համաշխարհային օրը` համագործակցելով Համաշխարհային հեպատիտ ալիանսի հետ, ովքեր արդեն 6-րդ տարին կազմակերպում են մեծ միջոցառումներ տարբեր երկրներում:
Հեպատիտի համաշխարհային օրը ամենամյա միջոցառում է, որը միջազգային հանրության ուշադրությունը սևեռում է B և C հեպատիտներով ապրող մարդկանց վրա: Սա հնարավորություն է, որի շուրջ հետաքրքրված անձիք կարող են բարձրացնել իրազեկվածությունը և ազդեցություն ունենալ հիվանդության կանխարգելման, հետազոտման և բուժման հասանելիության վրա:
Այս կապակցությամբ հուլիսի 28-ին, ժամը 11.30-ին հավաքվելու ենք սիրահարնելի այգում, որտեղ կազմակերպում ենք «Չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում» ֆլեշմոբ: Ակցիան իրականացվելու է աշխարհի տարբեր քաղաքներում և կարող է ներառվել Գինեսի համաշխարհային ռեկորդների մեջ: Այս տարի այդ ռեկորդի մաս կարող է կազմել նաև Հայաստանը, ինչի համար կոչ ենք անում բոլորին մասնակցել և իրենց ներդրումն ունենալ ռեկորդի գրանցմանը:
Ֆլեշ-մոբի մասնակիցները մտնելու են շրջանակի մեջ և կատարելու են «երեք իմաստուն կապիկների» չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում շարժումները: Այդ ամեն նկարահանվելու է և անկախ դիտորդների հաստատած նամակի հետ միասին ուղարկվելու է Համաշխարհային հեպատիտ ալիանսին: Ալիանսը հավաքելով բոլոր նկարները, տեսանյութերը և միջոցառումը հաստատող նամակները, դրանք ներկայացնելու է Գինեսի ռեկորդների կոմիտե, ովքեր էլ միջոցառումը կարող են ներառել այս տարվա ռեկորդների մեջ:
Անցած տարի ռեկորդը սահմանվել է ընդհանուր 12588 մասնակցով, այս տարի ակնկալվում է ունենալ ավելի շատ մասնակիցներ տարբեր երկրներում իրականացվող միջոցառումներին ժամանակ:
[:]