ՀՊԴ. Կանանց և ԼԳԲՏ անձանց իրավունքների վիճակը Հայաստանում

28-11-2014

Սույն զեկույցը համատեղ ներդրում է` ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 21-րդ  շրջանի համար: Այն պատրաստվել է Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք, Հասարակություն առանց բռնություն, Կանանց ռեսուրսային կենրտոն և Կանան աջակցման կենտրոն ՀԿ-ների կողմից Հյուման Ռայթս Հաուս հիմնադրամի աջակցությամբ:

Կանանց և ԼԳԲՏ մարդկանց իրավունքների ոտնահարումները վերջին 4 տարիների ընթացքում խորը մտահոգության առիթ են եղել: Այս զեկույցում բարձրաձայնված խնդիրեները բացահայտում են և՛ արտաքին, և՛ ներքին դժվարությունները, որոնց կանայք և ԼԳԲՏ մարդիկ, ինչպես նաև իրավապաշտպանները առերեսվում են իրենց աշխատանքում: Այդ խնդիրները ընտրվել են ըստ իրենց կարևորության աստիճանի, հրատապության և համատարածության բնույթի: Մարդու արժանապատվության ոտնահարման դեպքերը, ֆիզիկական և հոգեբանական ճնշումները, սեռական ոտնձգության, ընտանեկան բռնության, ինչպես նաև մասնավոր ու հանրային ճանաչում ունեցող անձանց կողմից խտրականության և ատելության կոչերի դեպքերը, պետական հաստատությունների` այդ իրավախախտումներին արդյունավետ կերպով անդրադառնալու բացակայությունը շարունակաբար նպաստում է անպատժելիության մշակույթի ընդունմանն ու կանանց և ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ ապօրինի գործողությունների կամ անգործության օրինականացմանը:

Սույն զեկույցն ամբողջությամբ հասանելի է անգլերեն: