Ճնշումներ ակտիվիստների նկատմամբ

09-12-2013

Ոստիկանները և Լալա ԱսլիկյանըԴեկտեմբերի 2-ին հարյուրավոր ցուցարարներ երթ անցկացրեցին Երևանի կենտրոնական փողոցներում` դատապարտելու իշխող ռեժիմը, Պուտինի այցը Հայաստան, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը` միանալու Մաքսային միությանը:  Ակտիվիստները բռնել էին ցուցապաստառներ, որոնց վրա մասնավորապես գրված էր. «Պուտի´ն, գնա´ տուն», «Ինքնիշխան Հայաստան», «Դեպի բարիկադներ» և այլն: Երթի ընթացքում ցուցարարների և ոստիկանության ներկայացուցիչների մեջ եղան որոշակի բախումներ: Արդյունքում, տասնյակ ցուցարարների ոստիկանական մեքենաներով բերման ենթարկեցին ոստիկանության տարբեր բաժանմունքներ: Ոստիկանության վարչության տվյալների համաձայն այդ օրը ձերբակալվել են 110 քաղաքացիներ, սակայն ակտիվիստները կարծում են, որ ձերբակալված քաղաքացիների թիվը մոտ 200-ի է հասել:

Երթը նախաձեռնել էր «Արժանապատիվ հայրենիք» նախաձեռնությունը` միավորելով նաև  որոշ քաղաքական կուսակցություններ և ՀԿ-ներ: Նրանց ձեռքերում էին  Հայաստանի ազգային դրոշը նաև Ուկրաինայի դրոշը`  ի համերաշխություն Ուկրաինայի քաղաքացիների, ովքեր ոտքի են ելել ընդդեմ իշխանությունների: Անարխիզմի և Ծիածանի  դրոշները ևս ծածանվել են բողոքի ակցիայի ժամանակ:  Ծիածանի դրոշը խորհրդանշում էր ԼԳԲՏ  իրավունքների շարժումը և Պուտինի հակա-ԼԳԲՏ դիրքորոշումը:

Երթի ժամանակ ակտիվիստներ Լալա Ասլիկյանը, Սևակ Կիրակոսյանը, ում ձեռքերում էր Ծիածանի դրոշը,  և նրանց ընկերները հարձակման են ենթարկվել: Ականատեսների տեղեկացմամբ, հարձակվողներից ոմանք ազգայնական Հայազն խմբի անդամներն էին (ովքեր վերջերս արդեն վերափոխվել են կուսակցության): Սա այն նույն խումբն էր, որ անցյալ տարի հարձակվել էր «Բազմազանության երթի» վրա, ինչպես նաև խափանել գեյ-թեմատիկ «Պարադա»  ֆիլմի ցուցադրությունը:

Երթից հետո ոստիկանությունը հետապնդել է Լալա Ասլիկյանին և Սևակ Կիրակոսյանին և ձերբակալել նրանց` ակտիվիստ ընկերների հետ միասին` առանց որևէ բացատրության: Այդպես էլ պարզ չդարձավ, թե արդյո՞ք այդ ձերբակալությունը այն բանի համար էր, որ նրանք ձեռքում ունեցել են Ծիածանի դրոշը, թե մասն էր Պուտինի և ռեժիմի դեմ պայքարող ցուցարարների մասսանակայն ձերբակալությունների:

Բոլոր ակտիվիստները,  ովքեր ձերբակալվել էին երթի ընթացքում, հետագայում բաց են թողնվել:

լուսանկարը` CivilNet.am-ի
տեսանյութը` news.am-ի