Պրոֆեսոր Պոլ Վոն Բլումը այցելել է Փինք Արմենիա
Մարտի 25-ին Փինք Արմենիան հյուրընկալել էր UCLA համալսարանի աֆրոամերիկյան և հաղորդակցության ուսումնասիրությունների դասախոս, երկար տարիների քաղաքացիական ակտիվիստ պրոֆեսոր Պոլ Վոն Բլումին:
Բլումը Հայաստան էր ժամանել քաղաքացիական իրավունքների և սոցիալական արդարության շարժումների վերաբերյալ իր հետազոտությունը և վիզուալ աշխատանքները մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպոթյուններում ներկայացնելու համար:
Պրոֆեսոր Բլումը համասարանում և այլ լսարանների առջև պարբերաբար անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց իրավունքներին, ինչն ավելի հետաքրքրական էր դարձրել նրա այցը Փինքում:
Նրա այցը կազմակերպել էր Փինքի կամավոր և UCLA համասարանի հաղորդակցության բաժնի շրջանավարտ Գայլ Խանդիկյանը:
Պրոֆեսոր Բլումը Փինքի գործունեության, Հայաստանում ԼԳԲՏԻ անձանց իրավիճակի մասին զրուցել է աշխատակազմի և կամավորների հետ:
Նա նաև մեծ սիրով համաձայնել է խոսել Փինքի «Քվիր զրույցներ» ամենշաբաթյա միջոցառմանը` քննարկելով ակտիվիստական իր գործունեությունը` ԼԳԲՏԻ մարդկանց իրավահավասարությանը հասնելու գործում:
Փինք Արմենիան շնորհակալություն է հայտնում Պրոֆեսոր Վոն Բլումին այցելության և աջակցման համար: