«Սոցիալական արդարությունը սկսվում է քեզնից» դասընթաց

01-02-2016

12596299_1516020155361099_226635361_n«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն 2013թ. օգոստոսից իրականացնում է «Սոցիալական հզորացում և կրթություն» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում անց է կացվում «Սոցիալական արդարությունը սկսվում է քեզանից» դասընթացը, որի նպատակն է միավորել երիտասարդներին այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են` արդարությունը և յուրաքանչյուրի դերն արդարության հասնելու գործում:

Դասընթացը անվճար է, ներառում է նաև մասնակցության համար անհրաժեշտ պիտույքների փաթեթ և սուրճի ընդմիջում: Մասնակիցները կստանան մասնակցության վկայական, իսկ ակտիվություն ցուցաբերած մասնակիցներին հնարավորություն կտրվի անվճար մասնակցել ծրագրի տարեկան միջոցառմանը` գարնանային ճամբարին:

Ուշադրություն

Դասընթացը տեղի կունենա ս.թ. փետրվարի 15- ին, 16ն և 17-ին ժամը 15:30-ին: Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը, որի էլեկտրոնային տարբերակը կարող եք գտնել այստեղ: Դիմելու վերջնաժամկետն է փետրվարի 10:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-377277 կամ գրել [email protected] էլ. հասցեին (կոնտակտային անձ` Ռիմա):

_________________________

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ն ձևավորվել է 2007թ.: Երևանում և մարզերում կազմակերպությունն իրականացնում է դասընթացներ սեռական առողջության և մարդու իրավունքների վերաբերյալ, կազմակերպում հանրային և սոցիալական միջոցառումներ, օժանդակում բարձրացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքը և պաշտպանությունը` ներառելով ամեն տեսակի խտրականության վերացումը: