Փաստաբան

Կազմակերպությունը՝ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
Պաշտոնը` փաստաբան
Աշխատաժամանակը՝ ըստ կողմերի համաձայնության
Տևողությունը՝ երկարաժամկետ (3 ամիս փորձաշրջանում)
Աշխատանքի սկիզբը` հնարավորինս շուտ
Աշխատավայրը՝ Երևան, Հայաստան

Պահանջվող որակավորումները և հմտությունները
  • Բարձրագույն իրավաբանական կրթություն (քրեական մասնագիտացում)
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Փաստաբանի արտոնագրի առկայությունը պարտադիր է
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • Հաշվետվությունների և զեկույցների կազմման կարողություն
  • Թիմային աշխատանքի և ժամանակի պլանավորման կարողություն
  • MS Office-ի և այլ ստանդարտ ծրագրերի իմացություն
  • Արագ արձագանքելու և անհապաղ գործողություններ իրականացնելու ունակություն
  • Գերազանց բանակցային և հաղորդակցման հմտություններ

Աշխատանքի դիմողների համար առանցքային առաջնահերթություն է հանդուրժողականությունը և խտրականության բացառումը, հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ:

Աշխատանքի հիմնական նկարագիրը
  • Իրավաբանական խորհրդատվության տրամադրում շահառուներին և նրանց ընտանիքի անդամներին Երևանում և ՀՀ մարզերում (կազմակերպությունը հոգում է ճանապարհածախսը Երևանից դեպի մարզեր)
  • Շահառուների իրավունքների և շահերի պաշտպանություն պետական և ոչ պետական մարմիններում, ոստիկանությունում, քննչական մարմիններում, դատական բոլոր ատյաններում
  • Դիմումների, բողոքների, հարցումների և այլ փաստաթղթերի պատրաստում և ներկայացում ՀՀ պետական կամ մասնավոր մարմիններին, դրանց ընթացքին հետևում
  • Դեպքերի փաստաթղթավորում և դրանց վերլուծության իրականացում
  • Աշխատակազմի հանդիպումներին մասնակցություն, հաշվետվությունների ներկայացում
  • Կազմակերպության ռազմավարական պլանից, կանոնադրական նպատակներից և խնդիրներից բխող այլ աշխատանքների իրականացում
Դիմելու կարգը և վերջնաժամկետը

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք պետք է ուղարկեն իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը (պարտադիր է)՝ [email protected] էլ․ փոստի հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Փաստաբան»: Դիմումներն ընդունվում են ընթացիկ կերպով։

Ինքնակենսագրականը պետք է արտացոլի կրթությունն ու աշխատանքային փորձը, իսկ մոտիվացիոն նամակը պետք է ներկայացնի, թե ինչու է դիմորդը ցանկանում աշխատել որպես փաստաբան Փինքում։