Ընթացիկ ծրագրեր

«Փինք» իրավապաշտպան ՀԿ-ն իր առաքելությունն իրագործելու, գործունեության նպատակներին հասնելու, և կանոնադրական խնդիրները լուծելու համար իրականացնում է տարատեսակ ծրագրեր։

Հզորացնելով շարժումը կայուն զարգացմամբ

Ծրագրի տևողությունը՝

2021-2024 թթ․

Ծրագրի դրամաշնորհատուն՝

Շվեդիայի կառավարություն

Ծրագրի ուղղությունները․
  • Հզորացնել ԼԳԲՏ+ համայնքն ու շարժումը կարողությունների զարգացման, հաղորդակցության ցանցերի ստեղծման և աջակցության միջոցով
  • Զարգացնել մարդու իրավունքների և ԼԳԲՏ+ հիմնահարցերին առնչվող փաստահեն հաղորդակցությունը
  • Իրականացնել առկա իրավակարգավորումների և մեխանիզմների փոփոխությանն ուղղված ջատագովություն՝ ապահովելու վերջիններիս վերաբերելիությունը և կիրառելիությունը ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքներին
  • Ապահովել կազմակերպության և անձնակազմի կայունությունն ու զարգացումը

Ծրագրի ընդհանուր նպատակն է նպաստել ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը ԼԳԲՏ+ շարժման հզորացման, փաստահեն հաղորդակցության ու ջատագովության միջոցով։

ԼԳԲՏ+ համայնքի հզորացումը կարևոր տեղ է զբաղեցնում շարժման զարգացման մեջ։ Սույն ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապահովել ապահով տարածքների և մասնագիտական (սոցիալական աշխատողի, իրավաբանի և հոգեբանի) ու հավասարը հավասարին խորհրդատվական ծառայությունների հասանելությունը Երևանում և ՀՀ մարզերում։ Կարողությունների զարգացման և ժամանցային միջոցառումները ու հանդիպումները նույնպես հասանելի են Երևանի և ՀՀ մարզերի Ռեսուրսային և Համայքային կենտրոններում։ Ավելին, ԼԳԲՏ+ շարժման հզորացումը ներառում է նաև համայնքի ու համախոհների համախմբումը, որն իրականացվում է ամենամյան «Հպարտության» ճամբարների, «Ծիածան» ֆորումների ու ԼԳԲՏ+ շարժման համար հիշատակության այնպիսի կարևոր օրերին կազմակերպվող միջոցառումների միջոցով, ինչպիսին են Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր, «Քամինգ աութ»-ի օր, ԼԳԲՏ+ պատմության ամիս և այլն։

Ծրագիրը նաև նախատեսում է փոքր ու գործընկերային ենթադրամաշնորհների տրամադրում ԼԳԲՏ+ կազմակերպություններին և քաղաքացիական հասարակության այլ գործընկեր կազմակերպություններին։ Մեր ընկերների ու գործընկերների հետ համաձայնեցված ծրագրերի և գործողությունների իրականացումը կարևոր է միավորելու մեր ջանքերը երկրում ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների իրավիճակի փոփոխության, իրազեկման բարձրացման և համայնքի հզորացման հարցերում։

Մյուս կողմից, ծրագրի ուղղություններից մեկը հանրային փաստահեն հաղորդակցությունն է փոփոխելու մարդկանց դիրքորոշումները և վերաբերմունքը։ Սեռականության, մարդու իրավունքների և ԼԳԲՏ+ հիմնահարցերի մասին փաստահեն տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է կազմակերպության կայքում և այլ առցանց հարթակներում։ Ավելին, համախոհների համար հանդիպման հնարավորությունների ստեղծումը և տեղեկատվական նյութերի պատրաստումը, ինչպիսին են մասնագիտական ուղեցույցները օգնող մասնագտեների համար, տեղեկատվական գրքույկները ԼԳԲՏ+ մարդկանց ծնողների ու հարազատների համար, նույնպես կարևոր քայլեր են նպաստելու հասարակությունում մարդու սեռականության ավելի դյուրին հասկացմանը և հակազդելու առկա կարծրատիպերին ու ապատեղեկատվությանը։

Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս փաստագրել Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականության ու այլ մարդու իրավունքների ոտնահարումների դեպքերը՝ մշակելու փաստերի վրա հիմնված մարդու իրավունքների իրադրությունը արծածող զեկույցներ ու փաստաթղթեր։ Տվյալների վրա հիմնված փաստաթղթերն արտահայտում են խտրականության, ատելության հիմքով հանցագործությունների, ատելության խոսքի, ընտանեկան ու զուգընկերոջ կողմից բռնության և ԼԳԲՏ+ մարդկանց նկատմամբ այլ տեսակի բռնության ու իրավախախտումների կանխարգելմանն ուղղված առկա իրավակարգավորումների ու պաշտպանության մեխանիզմների իրավիճակը, հնարավորությունները և բացերը։ Ծրագրով իրականացվում է նաև ընթացիկ հաղորդակցություն, հանդիպումներ և զեկույցների տրամադրում տարբեր պետական կառույցներին (ՀՀ Կառավարություն, ՀՀ Նախարարություններ, իրավապահ համակարգ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ և այլն) և միջազային մեխանիզմներին ու կառույցներին (ԵՄ, ԵԽ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպություններ), որոնք նպատակ ունեն մեկնարկել երկխոսություն Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության բարելավմանն ուղղված իրավակարգավորումների ու մեխանիզմների անհրաժեշտ փոփոխությունների շուրջ։ Եվ վերջապես, կազմակերպությունը վարում է ռազմավարական դատավարություններ ներպետական ու միջազգային դատարաններում, որոնց նպատակն է ունենալ այնպիսի որոշումներ, որոնք կարող են կիրառվել այլ դատական գործերի ընթացքում կամ հանդիսանալ իրավական ու քաղաքականությունների փոփոխության կարևորությունը մատնանշող փաստեր։

Ծրագրի ամենավերջին ուղղությունն է զարգացնել կազմակերպության ինստիտուցիոնալ կառուցվածքը ու անդամների կարողությունները, որոնք էլ հանդիսանում են վերոնշյալ գործողությունների հիմնական դերակատարները։ Վերջինս ներառում է նաև աջակցություն մեր գործընկեր կազմակերպություններին, որն իրականացվում է մշտադիտարկման ու գնահատման, կազմակերպության կառավարման, ֆոնդահայթայթման և գործընկերների կարիքներից բխող այլ թեմաների շուրջ վերապատրաստումների և խորհրդատվությունների տրամադրմամբ։ Կազմակերպության համար կարևոր է կիսել ձեռք բերված գիտելիքները և փորձառությունը մեր ընկերների ու գործընկերների հետ։

ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության առաջխաղացում՝ գործընկերության ձևավորման և շարժման հզորացման միջոցով

Ծրագրի տևողությունը՝

2022-2024

Ծրագրի դրամաշնորհատուն՝

RFSL

Ծրագրի ուղղությունները․
  • Ամրապնդել ԼԳԲՏ+ շարժումը մարզերում՝ ապահովելով անվտանգ տարածք, կարողությունների զարգացում, հավասարը հավասարին խորհրդատվություն, և հզորացնելով երիտասարդ ակտիվիստներին՝ բարձրաձայնելու համայնքի կարիքները
  • Զորեղացնել ԼԳԲՏ+ անձանց օգնող մասնագետներին՝ որպես ԼԳԲՏ+ շարժման համախոհներ և կառուցել արդյունավետ գործընկերություն՝ հիմնելով Օգնող Մասնագետների Ցանցը։

Ծրագրի ընդհանուր նպատակն է առաջ մղել ԼԳԲՏ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանությունը՝ ուժեղացնելով ԼԳԲՏ+ շարժումը Հայաստանում և ստեղծելով արդյունավետ գործընկերություն օգնող մասնագետների հետ։

ԼԳԲՏ+ անձանց զորեղացում. անդրադառնալով Հայաստանում հետպատերազմյան իրավիճակի ազդեցությանը

Ծրագրի տևողությունը՝

2023 – 2024

Ծրագրի դրամաշնորհատուն՝

Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ / Մեծ Բրիտանիայի կառավարություն

Ծրագրի ուղղությունները․
  • Հետպատերազմյան Հայաստանում ԼԳԲՏ+ անձանց նկատմամբ խտրականության և սոցիալական խարանի դեմ տարվող աշխատանքներ՝ կապված ԼԳԲՏ+ մարդկանց պատերազմի մասնակցելու պատմությունների հետ
  • Պատրաստել հոգեկան առողջության մասնագետներ՝ պատերազմական իրավիճակից և սահմանային մշտական սրացումներից տուժած ԼԳԲՏ+ մարդկանց առաջարկելու հոգեկան առողջության ծառայություններ
  • Պատերազմական իրավիճակից և սահմանային սրացումներից տուժած ԼԳԲՏ+ անձանց տրամադրել հոգեկան առողջության աջակցության և խորհրդատվական ծառայություններ

Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել և աջակցել ԼԳԲՏ+ անձանց՝ տոկունություն ձևավորելու համար՝ հաշվի առնելով երկրի պատերազմական իրավիճակի պատճառով նրանց առջև ծառացած մարտահրավերները:

Համայնքային բարեկեցություն և հնարավորություններ ԼԳԲՏ+ մարդկանց համար Հայաստանի մարզերում

Ծրագրի տևողությունը՝

2023 – 2024

Ծրագրի դրամաշնորհատուն՝

ԼԳԲՏ+ Դանիա / «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամ

Ծրագրի ուղղությունները․
  • ԼԳԲՏ+ անձանց կարողությունների հզորացում Հայաստանում և հոգեկան առողջության բարելավում ու հասանելիություն անվտանգ տարածքների, օժանդակության ծառայությունների և համայնքային միջոցառումների իրականացում
  • Մարզերում ԼԳԲՏ+ մարդկանց մոտ մասնագիտական հմտությունների զարգացում աշխատաշուկայում ավելի մրցունակ լինելու համար՝ ապահովելով մասնագիտական կրթական դասընթացների և կարողությունների զարգացման միջոցառումների հասանելիություն
  • Հայաստանի և Դանիական ԼԳԲՏ+ շարժումների միջև արդյունավետ գործընկերության ձևավորում, փորձի և գիտելիքների շարունակական փոխանակում և համատեղ գործունեություն

Ծրագրի ընդհանուր նպատակն է հզորացնել համայնքները, բարձրացնել բարեկեցությունը և ընդլայնել ԼԳԲՏ+ անձանց հնարավորությունները Հայաստանում, հատկապես մարզերում:

Ծրագրի շրջանակներում տրամադրվում է ապահով տարածքներ (ԼԳԲՏ+ համայնքային կենտրոններ), մասնագիտական ծառայություններ և դասընթացներ ԼԳԲՏ+ մարդկանց համար՝ աշխատանք ձեռք բերելու համար: Ծրագրի ներքո ԼԳԲՏ+ անձինք նաև ստանում են հոգեբանական, սոցիալական և իրավական աջակցության։

Ծրագիրը թույլ է տալիս Փինք և ԼԳԲՏ+ Դանիա կազմակերպություններին ստեղծել տարածքներ համատեղ ուսուցման և կարողությունների զարգացման համար երկու համախոհ կազմակերպությունների միջև: Չնայած տարբեր համատեքստերին, մեր միջև կան արժեքների, նպատակների և մեթոդների զգալի համընկնումներ:

Ավելին, ԼԳԲՏ+ Դանիան 2023 թվականին բացել է համայնքային կենտրոն Կոպենհագենում։ Ծրագրի շրջանակներում կազմակերպությունները կիրականացնեն առցանց ուսուցման միջոցառումներ համայնքային կենտրոնների աշխատակիցների միջև, հիբրիդային միջոցառումներ ԼԳԲՏ+ անձանց հետ՝ կենտրոնանալով Հայաստանում և Դանիայում քվիր կյանքի վրա և այլն:

Այս գործունեությամբ գործընկեր կազմակերպությունները ցանկանում են բարձրացնել մեր կարողությունները և ամրապնդել գործընկերությունը երկու կազմակերպությունների միջև, ինչը երկու կողմերն էլ համարում են շահավետ և խոստումնալից: